Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության վրա մենաշնորհներն ունեն բացասական ազդեցություն (Տեսանյութ) 

Մայիս 27,2014 17:36

Այսօր տեղի ունեցած Հայաստանի գործատուների հանրապետական միության «Տնտեսություն և Գործարարություն» վերլուծական ակումբի 2-րդ «Անհավասար մրցակցություն ՀՀ-ում, առկա խնդիրները, լուծման ուղիները» թեմայով նիստի ընթացքում Հայաստանում մենաշնորհների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ «Հարկ վճարողների փաստաբանի գրասենյակի տնօրեն» Արսեն Մարտիրոսյանը, որը նշեց, թե Հայաստանի տնտեսության վրա մենաշնորհի բացասական ազդեցության հետեւանքով բարձրանում են ապրանքների եւ ծառայությունների գները, նվազում են օտարերկրյա ներդրումները, սահմանափակվում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, եւ արտաքին շուկայում բարձր մրցունակություն չի ապահովում:

SAM_1751

Արսեն Մարտիրոսյանը իր ելույթում հայտնեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի ընդունումից ի վեր որոշ ապրանքային շուկաներում տնտեսվարող սուբյեկտները եւ արտադրողները կորցրել են իրենց բարվոք դիրքերը:

Մանրամասն՝տեսանյութում

 

 

Արսեն Մարտիրոսյանի բերած տվյալների համաձայն Հայաստանում հարստության կենտրոնացվածության աստիճանը 28,8 անգամ մեծ է, քան ԱՄՆ-ում, 14 անգամ` քան Ռուսաստանում, և 2 անգամ` քան Ուկրաինայում: Ըստ նրա. «Հայաստանը չունի տնտեսական քաղաքականության համապարփակ և ուղղորդված փաստաթուղթ: Միայն ՏՄՊՊՀ ջանքերով և տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության առկայությամբ հնարավոր չէ բարելավել մրցակցային միջավայրը»:
Փորձագետ Գագիկ Սարգսյանը իր զեկույցում նշեց, որ Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից տնտեսվարող սուբյեկտների շրջանում կատարած հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում բիզնեսի 92,68 տոկոսը մասնավոր է, պետական են՝ 4,88 տոկոսը, իսկ օտարերկրյա ներդրումներով են աշխատում միայն 2.44 տոկոսը:

Գագիկ Սարգսյանի տվյալների համաձայն, հարցվածներից 73 տոկոսը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ուսումնասիրության ստուգման չեն ենթարկվել 27%-ը ենթարկվել է 2 ստուգման, որոնցից մեկը ստուգման արդյունքում ենթարկվել է պատասխանատվության: «9 կազմակերպություն ենթարկվել է ուսումնասիրության: Ուշագրավ է, որ պատասխանատվության ենթարկված պանիր արտադրող կազմակերպությունն իր դժգոհությունն է հայտնել նշելով, որ պետական հանձնաժողովի կողմից հարցին ոչ պրոֆեսիոնալ և մակերեսային մոտեցում է ցուցաբերվել:«Չանախ» կազմակերպությունը նույնացվել է չանախ պանրատեսակի հետ, դրանով իսկ պատասխանատվությունը տարածելով բոլոր չանախ պանրատեսակ արտադրող կազմակերպությունների վրա: Արդյունքում պանրի շուկան երկար ժամանակ գտնվում էր կոլապսի մեջ»:

Հայաստանի գործարարների հանրապետական միությունը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկությամբ հանդես եկավ՝ սպառողների և բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական միավորումների հետ արդյունավետ համագործակցություն հաստատել: «Համագործակցության արդյունքում յուրաքանչյուր տարվա համար պետք է ներկայացնել տարեկան ծրագիր, նշելով, թե այդ ծրագրի, ո՞ր մասն է կազմում հանրության պահանջը: Համագործության արդյունքում անհրաժեշտ է բարձրացնել պետական հանձնաժողովի պատասխանատվությունը թերացումների, հանրությանը կոնկրետ, անձնավորված հաշվետվություններ չներկայացնելու համար: Հանրությանը պետք է ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն պատասխանատվության ենթարկված կազմակերպության տուգանքի գումարային չափի և հանրությանը ֆինանսական և բարոյական վնասի պատճառած հարաբերակցության մասին՝ օրենքում ներառելով ավելի խիստ պատժամիջոցներ հասարակական հնչեղություն ունեցող դեպքերում»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031