Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյանի իրավունքները չեն սահմանափակվի. Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը. «Փաստինֆո»

Մայիս 27,2014 17:11

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի բողոքը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Մ.Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը, վերադաս դատարանն ուժի մեջ է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը, որով բավարարվել է հեռախոսային խոսակցությունների, մերձավոր ազգականների, այդ թվում՝ դպրոցական երեխաների հետ, զանգվածային լրատվամիջոցների և այլ անձանց հետ Մ.Մարտիրոսյանի տեսակցությունները սահմանափակելու մասին քննիչի որոշման դեմ Մարտիրոսյանի պաշտպաններ Սեդա Սաֆարյանի ու Վարդան Զուռնաչյանի բողոքը։

Միսակ Մարտիրոսյանի պաշտպաններ Սեդա Սաֆարյանն ու Վարդան Զուռնաչյանը բողոք էին ներկայացրել դատարան՝ պահանջելով չհիմնավորված և անօրինական ճանաչել և վերացնել քննիչի ու դատախազի որոշումները:

Քննիչի կայացրած որոշմամբ՝ սահմանափակվել էին դատական կարգադրիչների գործով մեղադրյալ Միսակ Մարտիրոսյանի հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև` մերձավոր ազգականների, զանգվածային լրատվամիջոցների և այլ անձանց հետ տեսակցությունները: Իսկ պաշտպանի միջնորդությունը` «կիրառված անհարկի սահմանափակումը» վերացնելու մասին, դատախազը մերժել էր՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031