Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Արագածոտնի մարզպետին. «Անունն ասեք, թեման թող փակվի»

Մայիս 27,2014 17:00

«Ոչ ես, ոչ որևէ բարձրաստիճան պաշտոնյա ՀԷԿ-ի կառուցման հետ կապ չունենք: Եթե ես ցանկություն ունենամ կառուցելու, նախ ես այդքան հնարավորություն չունեմ, երկրորդն էլ չեմ ամաչի, կասեմ» ,- այսօր խորհրդարանում, 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Նա պատասխանում էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` մարզում ՀԷԿ-ի կառուցման հարցին, որը տեղացիների դժգոհությունների պատճառ դարձավ, մարդիկ անգամ փողոց դուրս եկան`բողոքի ակցիաներով, ճանապարհներ փակեցին: Հիմնական մտավախությունն այն էր, որ ՀԷԿ-ի կառուցումը կնպաստի ոռոգման ջրի սակավությանը:
Մարզպետը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԷԿ-ի կառուցումն արգելվել է`հավելելով, որ իր կարծիքով գյուղացիների դժգոհություններն անհիմն էին:

Սարգիս Սահակյանը համառորեն չէր նշում «անհատ քաղաքացու» անունը, որը ցանկանում էր կառուցել ՀԷԿ-ը: Նիկոլ Փաշինյանն այդ առիթով նկատեց, որ
«իշխանություններն այդ անհատ քաղաքացու անունն ավելի եռանդով են գաղտնի պահում, քան պետական գաղտնիքները» եւ մարզպետին հորդորեց. «Անունն ասեք, թեման թող փակվի»:

Սարգիս Սահակյանը դեմքին հիշողությունը փորփրելու արտահայտություն տվեց ու ասաց, որ չի հիշում այդ մարդու անունը`հավելելով, որ մամուլում բոլոր տվյալները հրապարակվել են եւ եթե պատգամավորը շատ է ցանկանում, կարող է փորփրել եւ գտնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031