Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային քննարկում դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնադրույթների վերաբերյալ

Մայիս 27,2014 16:51

2014 թվականի մայիսի 26-ին ժամը 15.00-ին ՀՀ սահմանադրական դատարանի «Շահամիր և Հակոբ Շահամիրյաններ» սրահում տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումը դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնադրույթների վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դ. Ավետիսյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ե. Խունդկարյանը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանի, Հանձնաժողովի անդամներ Գ. Ղազինյանի, Գ. Դանիելյանի և Վ. Պողոսյանի հարցադրումների հիման վրա ծավալվեց հայեցակարգային բնույթի առանցքային հիմնահարցերի շուրջ քննարկում, որի արդյունքների հիման վրա ակնկալվում է դատական համակարգի կողմից համապատասխան առաջարկությունների նախապատրաստում:
Հարգանքով`
Հայաստանի Հանրապետության Նախագահին
առընթեր սահմանադրական բարեփոխումների
մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031