Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միկոյանի արձանը, Կամո Արեյանը եւ Նիկոլ Փաշինյանը

Մայիս 27,2014 16:26

«Ի՞նչ ուղերձ է հղում Երեւանի քաղաքապետարանը`Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելով Երեւանի կենտրոնում»,- այսօր խորհրդարանում, նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ սոցիալական ցանցերում շրջանառվում է Միկոյանի նամակը, համաձայն որի, վերջինս Մոսկվային առաջարկել է, որ 500 գնդակահարվողները Հայաստանում քիչ են, պետք է 1000-ը գնդակահարել: Փաշինյանն ասաց, որ եթե մայրաքաղաքի կենտրոնում տեղադրվեր 2008 թվականի մարտի մեկի զոհերի հուշահամալիր, ինքը կհասկանար: Նկատելով, որ մարտի մեկի իրադարձություններն այս իշխանության օրոք են եղել՝ ասաց. «համեմատություններն այլ տեղ են տանում»:

Կամո Արեյանը պատասխանեց, որ տեղական ինքնակառավարման մասին օրենքով եւ Երեւանի ավագանու կանոնակարգով, արձանների տեղադրման և փողոցների անվանափոխության հարցը վերապահված է Երևանի ավագանուն: Միկոյանի արձանի վերաբերյալ էլ Երևանի ավագանին քննարկել և տվել է իր համաձայնությունը. «Ինչ մնում է պատմագիտական ու քաղաքական այլ հարցերին, դա պատմաբանների հրապարակած եզրակացության հարց կարող է լինել: Նա պետական գործիչ է»: «Որպեսզի իմանանք պետական գործիչ է, թե պետական դահիճ, պիտի պատմությունն ուսումնասիրենք: Դուք պատմաբա՞ն եք»,-հակադարձեց Նիկոլ Փաշինյանը`հետաքրքրվելով`քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները առաջարկը քննարկե՞լ են, եզրակացություն տվե՞լ են: Կրկնելով արձանի ուղերձի մասին հարցը Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց`ո՞վ է դա ֆինանսավորելու եւ ե՞րբ է իրականացվելու: Վերջին երկու հարցերին փոխքաղաքապետը պատասխանեց, որ հստակ չէ ու հավելեց. «Արձաններ տեղադրելիս ուղերձներ չեն հղում: Ավագանու հանձնաժողովն է դրական եզրակացություն տվել»:
Փաշինյանը շարունակեց թեման, այս անգամ հիշեցնելով, որ Միկոյանի անունը կապվում է նաեւ Կատինում, լեհերի գնդակահարությունների հետ: Փոխքաղաքապետից էլ հետաքրքրվեց`ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքը, եթե ասենք, Վարշավայի կենտրոնում որոշեն տեղադրել Թալեաթի արձանը:

«Թալեաթի անունն ու արձանը ինձ չեն հետաքրքրում`ոչ ականջահաճո է, ոչ ակնահաճո»,- թեման փակեց Կամո Արեյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. yervant says:

    Այս ինքնակոչ քաղաքապետների,նախագահների,մարզպետների եւ անգլուխ ոհմակների եւ նրանց խրտուիլակների դէմ պայքարելու միայն մի կերպ կայ,Առաջ Հայաստան,,,

  2. Կարեն says:

    եթե Միկոյանի արձանը տեղադրված լիներ կոմունիստների ժամանակ այն հանելը գուցէ և սխալ լիներ (չնայած անձամբ ես կուզենայի որ հանվեր) քանի որ դա մեր պատմության մի մասն էր: Բայց հիմա տեղադրել գոյություն չունեցող պետության ինչ որ գործիչի արձան, անընդունելի է: Չնայած ով է դա հաշվի առնում: Ամենային հավանականությամբ հրամանը եկել է Մոսկվայից: Գոհ լինենք որ ղուկաս ղուկասյանի կան բերիայի արձանը չեն տեղադրում:

  3. Argam says:

    Միկոյանի արձանը ին`չ կապ ունի մարտի մեկի հետ,հարցրեք Փաշինյանին, դու կազմակերպել ես, հիմա ել գոռում ես հայտնի ասացվածքի նման, որ վրաիցդ գցե’ս;…Երկրորդ, իսկ դու պատմաբան ե’ս;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031