Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացու ելքով դժբախտ դեպք` «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերությունում

Մայիս 27,2014 16:17

Այսօր առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ստորգետնյա հանքավայրի հարավային տեղամասում դժբախտ դեպք է տեղի ունեցել` աշխատակցի մահացու ելքով: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից:

Մեր ունեցած տեղեկություններով` հանքի աշխատակիցներն են իրենց գործընկերոջը հայտնաբերել մահացած վիճակում եւ անմիջապես ահազանգել դեպքի մասին:
Ընկերության արհմիության նախագահ Արսեն Հայրապետյանի փոխանցմամբ` առավոտյան հերթափոխի ժամանակ է դեպքը տեղի ունեցել, հանքում աշխատելիս քարը վերեւից պոկվել եւ ընկել է հորատող Խաչատուր Ա.-ի վրա, որի հետեւանքով աշխատակիցը տեղում մահացել է: «Խաչատուրն այդ պահին մենակ է եղել, հորատողները սովորաբար մենակ են աշխատում, այլ տուժածներ չկան: Նա լավ ու փորձառու աշխատող էր, երկար տարիներ մեզ մոտ էր աշխատում, բացի այդ, նաեւ անշառ ու լավ անձնավորություն էր: Մոտ 37 տարեկան երիտասարդ էր, ամուսնացած էր ու երկու անչափահաս երեխայի հայր», – ասաց պարոն Հայրապետյանը եւ նշեց, որ երկար ժամանակ է «Դանդի փրիշս մեթալս Կապան»-ում դժբախտ դեպք տեղի չէր ունեցել եւ սա այս տարվա ընթացքում գրանցված առաջին դժբախտ պատահարն էր:

Այս պահին «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերությունում կազմված հանձնաժողովը պարզում է պատահարի մանրամասները:

Դեպքի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ընկերությունը կտրամադրի հետագայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչ ահավոր է: Բա ու՞ր մնացին ձեր «ապահովության ամենաբարձր ստանդարտները»:

    Էս «Դանդի փրեշս մեթալս Կապան»-ի տնօրեն Ջաբրայան Հրաչը տեղական «անկախ» TV-ների առաջ սաղ օրը ԲԼԵՖՆԵՐ է անում: 50-100 տարի հետո ապագա սերունդը էս ‘շուստրի’ Ջաբրայան Հրաչի 1-2 հոգու տված խալադելնիկն ու 1-2 մանկապարտեզի սվաղը չի հիշելու,այլ նայելու է ԿՈՐԾԱՆՎԱԾ հայրենի հողին ու ասի՝ մեր նախնիները ինչու՞ էին այսքան ագահ ու էգոիստ:

    Հարազատներին խորհուրդ եմ տալիս անպայմա՛ն քրեական գործ սկսել «Դանդի փրեշս մեթալս Կապան»-ի ու սրա «բարերար» տնօրենի դեմ: Էս Ջաբրայան Հրաչը 1-2 տարի որ բանտ նստի, բլեֆներին վերջ կտա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031