Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետի «ռանգը» եւ 2013 թվականի բյուջեի կատարողականը

Մայիս 27,2014 16:13

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բացակայությունը 2013 թվականի բյուջեի քննարկումներին, այսօր կրկին դարձավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի երկխոսության պատճառ:

Ի տարբերություն նախորդ տարվա, սակայն, բանավեճն այս անգամ առավել քաղաքակիրթ ընթացավ: Փաշինյանը նախ նկատեց. «Նիստ անելու անհրաժեշտություն չկա, որ իմանաք, թե քաղաքապետարանը կամ մարզպետարաններն ինչքան գումար են ծախսել: Այդ թվերը հրապարակվում են պաշտոնական կայքէջերում: Բովանդակային փոփոխությունների մասին խոսեք, ասենք, ինչպիսի՞ն էր Երեւանը այդ բյուջեից առաջ եւ ինչպիսի՞ն դարձավ»:
Ապա հավելեց. «Հայաստանում պաշտոնյաները «ռանգերի» են բաժանվում: Տարոն Մարգարյանը հերթական անգամ չի ներկայանում այս նիստին: Եթե իրենք գիտեն, որ այս նիստը ավելի պակաս կարեւոր է, թող ասեն`մենք էլ չգանք: Մենք, կներեք, պակաս, զբաղված չենք»:

Կամո Արեյանը բացատրեց, որ Տարոն Մարգարյանը բնավ էլ չի թերագնահատում այս նիստը, պարզապես այս պահին զուգահեռաբար ընթանում է մեկ այլ նիստ`Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովում, նա դրան է մասնակցում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031