Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը 2015-ի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահին հրավիրում է Հայաստան

Մայիս 27,2014 16:01

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօրվա նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը: Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարբեր համայնքների հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ երեկ կայացել է նաև տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողով, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար:

«Ողջունելի է, որ հանձնախմբերը տարածքներում համախմբել են տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավել են օտարազգի գիտնականների, պետական-քաղաքական գործիչների: Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմակերպությունները: Այս գործում մեծ ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները՝ հանրությանն իրազեկելու առումով:

Խիստ կարևորում եմ լոբբիստական և իրազեկման կառույցների դերը, ինչպես նաև տեղական վարչակարգերի հետ բազմաբնույթ աշխատանքների իրականացման նպատակով համագործակցության սերտացումը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացվում հայ իրավաբանների կողմից՝ անդրադառնալով անհատական, համայնքային և համազգային խնդիրներին:

Այս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման և Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից:

Հարգելի՛ գործընկերներ,

Ավելորդ եմ համարում մանրամասնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհուրդը յուրաքանչյուր հայի համար: Մեծ եղեռնը և՛ հավաքական, և՛ անհատական ողբերգություն է. չէ որ գրեթե յուրաքանչյուրը հայ սեփական ընտանիքի ողբերգությամբ է ծանոթ ցեղասպանությանը: Հարյուրամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական և քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարևոր է: Ահա թե, ինչու եմ համարում, որ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր պատասխանատվության զգացումն ու չափաբաժինը հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների հաջող անցկացման և միջազգային իրազեկման նոր մակարդակ ապահովելու գործում:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է, իհարկե, հաշվի առնելով, որ այս ամսաթիվը և տարեթիվը խորհրդանշական է, այլև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, 20-րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպը:

Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ: Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք յուրահատուկ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մենք ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել այս աննախադեպ ոճիրը:

Մենք, որպես պետություն և որպես ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այնպես էլ աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության դեմ:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տասնամյակներ շարունակ պարզ, հասկանալի ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունների դեմ թուրքական պետության պաշտոնական դիրքորոշումը վերջնականապես ձախողվել է՝ առաջացնելով բազում հարցեր պաշտոնական դիրքորոշման նկատմամբ թերահավատ թուրք երիտասարդության շրջանում, և այդ շարքերն օրեցօր ստվարանում են. հազարավոր թուրքեր պահանջում են սեփական կառավարությունից ճշմարտության բացահայտում և արդարություն: Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ են կոչերն ուղղված ժամանակակից Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնելու անհեռանկարային ժխտողական քաղաքականությանը: Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն:

Այս հանգամանքը և փաստերի անառարկելիությունը ստիպում են Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել: Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը, նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին: Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ:

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրավերներ եմ ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին 2015թ. ընթացքում և հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` մեզ հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլև վերածննդի ճանապարհը բռնեց: Մենք ոչ միայն վերապրեցինք, այլև կարողացանք համախմբվել և ուղի հարթել դեպի անկախ պետականություն` ազատ Հայաստան:

Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին:

Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին:

Հարգելի՛ գործընկերներ,

Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է: Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու և արդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով և մեր առջև դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն և առավել համախմբված Սփյուռք ունենալու մեր ծրագրերով: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան և ազդարարելու ենք հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ:

Մենք կարևոր ուղերձ ունենք համայն աշխարհին. մենք նոր թափով, եռանդով ու վճռականությամբ ենք շարունակելու մարդկության դեմ ուղղված հանցագործության` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող մեր պայքարը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ընդգծելով, որ հաշված ամիսներ են մնացել մինչև 2015թ., Նախագահն առաջարկել է այս ներկայացուցչական հանդիպումն առավելագույնս արդյունավետ օգտագործել կառուցողական մտքերի փոխանակման և օգտակար առաջարկությունների ներկայացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Gayane says:

    Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: Սե’րժ, դու էլ պետք է պատասխան տաս Հայաստանը ամայացնելու համար:

  2. President of the United States of America
    The White House, Washington, DC
    April 20, 2014

    His Excellency Mr. Barack Obama

    Please accept my sincere congratulations on second term of your presidency and also I would like to congratulate the people of the United States of America.

    Mr. President, April 24th is not just a day of sorrow for Armenians, but also for other nations remembering the 99 years anniversary of Armenian Genocide, planned by International Zionism and executed by Yung Turks Government in Turkey 1915 – now military allies of the United States.

    In one year it will be the 100 years anniversary of the Armenian genocide…

    During the genocide more than two million Armenians were killed and all other survivors were exiled to the desert or migrated to other countries. More importantly, we Armenians lost 90% of our Fatherland, but on the other hand, the evil forces that triggered the First and Second World Wars gained a land.

    Mr. President, the twentieth century started with revolutionary ideas in physical science, especially in theoretical physics, that why it calls annus mirabilis time. And also during the same time, evil forces were trying to take over humanity, by generating revolutions just as they are doing now.

    This is also a time, when in 1905 prestige physics magazines, like Annals of Physics, started printing series of articles in theoretical physics. From that submitted articles there vanished the name of the main author – Mileva Marić, and plagiarized others discoveries. Ten years later, in 1915, they also mutilated original submitted article by David Hilbert to Gottingen Academy and plagiarized it as well.

    During these times starts a relativity priority dispute and creates the dissident scientist movement.

    Those evil forces who plagiarized ideas from German, French, Dutch, Italian, Scottish, Russian and merely all European scientists in favor of only one person, making him an idol in physics and man of the century, manufacturing him for some evil agenda.

    And this dishonest Zionist person – whose portrait hangs in nearly every physics department around the world, including USA, is the greatest shame of the scientific community and for science. If somebody who would try to criticize either of Special theory of relativity or suggest alternative theories, all mainstream scientific journals reject papers without review.

    This is true for all mainstream scientific journals in United States of America as well.

    For example just few days ago, April 15, I submit again our article to the American Physical Society (APS) Physical Review Letters journal. After one day, April 16, I received the following answer from editor: “Your manuscript LD14705L has been considered. We regret to inform you that we have concluded that it is not suitable for publication in any APS journal.” They don’t even send it for review. I get almost same answer all major USA physics journals – it politically not correct.

    As I understand it, after Heisenberg’s quantum theory (1925) and Dirac’s relativistic quantum theory (1928) – theoretical physics came to halt. Eighty five years have passed from those days and no progress has been made in theoretical physics at all. And in that existing long lasting vacuum in theoretical physics, opportunist “physicists” ”(whose ethnicity is not secret), are promoting artificial and false theories like “string theory”, “super string theory”, “K theory”, “big bang theory” and so on…
    The World becomes the verge of darkness.

    Mr. President you know that there is always HOPE…

    For the past 45 years I have been a dissident scientist trying to prove what is wrong with special theory of relativity as we know it now and creating many new theories, calling them “Alternative theory of relativity” or “New theory of relativity” and so on… But later on I remembered Socrates’s wise words “The secret of change is to focus all of your energy, not on fighting the old, but on building the new.”

    That’s why during the year 2012, when all evil forces were preaching the end of the world, we declare the year 2012 new miracle year and we creating “Armenian Theory of Relativity – One Dimensional Movement” article. We register it in USA Copyright office and GB Copyright Witness office the exact day of “the end of the world” – December 21, 2012 and we publish it as book in June 2013 in Armenia.

    100 years of inquisition in Physics is now over and Armenian revolution in science has begun!

    Mr. President, with this letter is attached our original full article in Armenian (86 pages), short communication in English (4 pages), visual comparison Armenian and Lorentz relativistic formulas (10 pages), our letter to all researchers of truth (1 page) and our short biographies (2 pages). I am sorry to say that I don’t have any resources to translate our full article in English for broader readership.

    Mr. President, please excuse my courage to ask a favor from you.

    And that favor, which I like to ask you, it is not to recognize Nagorno-Karabakh independence or even not in year 2015 – 100 years anniversary of Armenian Genocide, to make a historic visit to Armenia and give respect to two million killed innocent civilian Armenians.

    My favor which I like to ask is to fix the shame in theoretical physics by representing our article – “Armenian Theory of Relativity – One Dimensional Movement” to Nobel Committee for Physics for consideration to nominate Nobel Prize in Physics 2015 – 100 anniversary of Armenian genocide.

    Mr. President, this article and upcoming other articles is design to bring new renaissance in theoretical physics. We believe that even one article can awaken humanity and enlighten the darkness in physics.

    This is truly historic time to enlighten the World with Armenian Theory of Relativity.

    With great respect,

    Robert Nazaryan
    [email protected]

  3. Chancellor of The Federal Republic of Germany
    The Chancellery, Berlin
    April 20, 2014

    Your Excellency Chancellor Angela Merkel,

    Accidentally I heard that you have received an education in physical science and that you earned your doctorate degree in physical chemistry. This information triggers my passion to write this letter to you. I to have an education in physical science and received my master’s degree many years ago but my scientific life in theoretical physics did not work out as I would have wanted.

    Please accept my sincere congratulations on the occasion of your repeated election to the office of Federal Chancellor of the Federal Republic of Germany.

    Your Excellency, the twentieth century starts with revolutionary ideas in physical science, especially in theoretical physics, and that why it is called annus mirabilis time. Also during the same time many drastic changes in world events took place which shaped our history till this very day.

    This is also a time when in 1905 prestige physics magazines like Annals of Physics (Annalen der Physik) started printing series of articles in theoretical physics. From that submitted articles there vanished the name of the main author – Mileva Marić , and plagiarized others discoveries. Ten years later, in 1915, submitted articles by David Hilbert to Gottingen Academy were mutilated and also plagiarized as well.

    Because of this in science starts relativity priority dispute and creates the dissident scientist movement.

    Those evil forces who plagiarized ideas from German, French, Dutch, Italian, Scottish, Russian and merely all European scientists in favor of only one person and making him an idol in physics and man of the century, manufacturing him for some evil agenda.

    This is what he had to say about the German nation’s future after Second World War: “… The Germans can be killed or constrained after the war, but they cannot be re-educated to a democratic way of thinking and acting”.

    And this dishonest person – whose portrait hangs in nearly every physics department around the world, including Germany, is the greatest shame of the scientific community. If somebody who would try to criticize either of Special theory of relativity or suggest alternative theories, then all mainstream scientific journals reject papers without review.

    That evil force that has enough power to delete authors name from submitted articles and mutilate scientific research papers in academy, they plan also to genocide oldest nation in our planet in our own Homeland – Cradle of civilization. Armenian genocide happens under cover of First World War and it was executed by Yung Turks Government in Turkey –allies of Germany.

    We Armenians, after genocide lost more than two million people and 90% of our Fatherland, but the other hand that evil force that triggered First and Second World Wars gain a land.

    As I understand it, after Heisenberg’s quantum theory (1925) and Dirac’s relativistic quantum theory (1928) – theoretical physics came to halt. Eighty five years have passed from those days and no progress has been made in theoretical physics at all. And in that existing long lasting vacuum in theoretical physics, opportunist “physicists” (whose ethnicity is not secret) are promoting artificial and false theories like “string theory”, “super string theory”, “K theory”, “big bang theory” and so on… which is leading Europe and the whole world into another dark age.

    But there is always HOPE…

    For the past 45 years I have been a dissident scientist trying to prove what is wrong with Special theory of relativity as we know it now and also I creating many new theories and calling them “Alternative theory of relativity” or “New theory of relativity” and so on. Then I remembered Socrates’s wise words “The secret of change is to focus all of your energy, not on fighting the old, but on building the new.”

    That why during the year 2012, when evil forces were preaching the end of the world, we declare the year 2012 new miracle year “annus mirabilis” and we creating “Armenian Theory of Relativity – One Dimensional Movement”. We register it in USA Copyright office and GB Copyright Witness office on the exact day of “the end of the world” – December 21, 2012 and publish it as book in June 2013 in Armenia.

    100 years of inquisition in Physics is now over and Armenian revolution in science has begun!

    Now we are working to finish “Armenian Theory of Relativity in Three Dimension” and much more…

    In this letter I am attaching our original full article in Armenian (86 pages), short communication in English (4 pages), visual comparison Armenian and Lorentz relativistic formulas (10 pages), our letter to all researchers of truth (1 page) and our short biographies (2 pages). I am sorry to say that I don’t have any resources to translate our full article in English, in German or in French for broader readership.

    Your Excellency, please excuse my courage to ask you for a favor.

    And that favor, which I like to ask you, is not to make a historic visit to Armenia in 2015 and give respect to two millions killed innocent civilian Armenians. But my favor which I like to ask you is to fix the shame in theoretical physics by representing our article – “Armenian Theory of Relativity – One Dimensional Movement” to Nobel Committee for Physics for consideration to nominate Nobel Prize in Physics 2015 – 100 anniversary of Armenian genocide.

    Your Excellency, this article and upcoming other articles is design to bring new renaissance in theoretical physics. We believe that even one article can awaken humanity and enlighten the darkness in physics.

    This is truly historic time to enlighten the World with Armenian Theory of Relativity.

    With great respect,

    Robert Nazaryan
    [email protected]

  4. Լուսավորենք Աշխարհը Հայկական Հարաբերականության Տեսությամբ

    Ողջույն Ձեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի Նախագահ և անդամներ,
    (12 Փետրվարի 2014թ.)
    (Ուղարկում եմ հինգերորդ անգամ)

    Մնացել է մոտ տասնմեկ ամիս Հայոց Մեծ Ցեղասպանության 100 ամյակին։

    Ես երկար եմ մտածել թե ինչպես մենք պետք է պատասխանենք այս անտարբեր Աշխարհին։

    Մենք՝ ես և իմ որդի Հայկ Նազարյանը, մեկ տարի առաջ գրեցինք հոդված-գիրք և այն տպագրեցինք Երևանում 2013թ. Հունիսին։

    Մեր՝ «Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» հոդվածի համառոտ տարբերակը Անգլերեն (չորս էջ) հրատարակվեց ԱՄՆ-ի այլընտրանքային ճանապարհով էներգիա ստանալու հիմնարկության պաշտոնական ամսագրում՝ «Infinite Energy» ամսագրում։ Մեր հոդվածը “Armenian Theory of Special Relativity, by Robert Nazaryan and Haik Nazaryan” տպագրված է 40-րդ էջից։ Հղումը սա է. https://www.infinite-energy.com/iemagazine/issue115/index.html

    Իսկ «Infinite Energy» ամսագրի 115-րդ հատորը, որտեղ տպագրված է մեր հոդվածը, կարող եք վերցնել այստեղից. https://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/InfiniteEnergy115.pdf

    Մեր հոդվածը տպագրվեց նաև “IJRSTP” գիտական ամսագրում։ Հղումը սա է. https://www.ijrstp.us/uploads/1/3/4/5/13455174/ijrstp_inaugural_issue_2.pdf (Կարդացեք այն 36-42 էջերում)

    Ինչպես տեսնում եք սառուցը կամաց-կամաց հալչում է։

    Մեր գիտական աշխատությունը հեղաշրջելու ամբողջ արդի ֆիզիկան։

    Ի միջի այլոց այդ գրքի նախաբանում մենք հայտարարել ենք. «Այս հոդվածը տպագրվելուց հետո, մենք հույս ունենք, որ Հայաստանի պետության հովանավորության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում հրատարակել «Հայկական Տեսություն» աշխատությունը ամբողջությամբ, ի փառս մեր Արորդիների Ցեղի և Արորդիների Հայրենիք Հայաստանի։ Դա կլինի մեր ամենաազդեցիկ պատասխանը Հայոց ցեղասպանությունների պատվիրատուներին, ծրագրավորողներին, իրագործողներին և անտարբեր Աշխարհին»։

    Ցավոք սրտի մինչև այժմ սայլը տեղից չի շարժվել և մեր կոչին արձագանքող չկա – ձայն բարբառո հանապատի։

    Այդ պատճառով ես դիմել եմ արտառոց քայլի և ես ինքս մեր գիտական աշխատությունը ուղարկել եմ Նոբելյան Մրցանակի Ֆիզիկայի Կոմիտեի անդամներին և Շվեդիայի Թագավորական Գիտության Ակադեմիայի անդամներին։

    Այս կապակցությամբ ես դիմել եմ նաև Գերմանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներին։

    Իմ խնդրանքն է Ձեզ որ Դուք որպես Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն և Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող Պետական հանձնաժողովի անդամ, պաշտոնապես դիմեք Շվեդիայի Թագավորական Ակադեմիային և ներկայացնեք մեր գիտական աշխատությունը, առաջադրելով այն որպես ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի թեկնածու։ Մեր աշխատությունը իրապես արժանի է այդ մրցանակին։

    Իսկ որպեսզի Դուք պատկերացում ունենաք մեր գիտական աշխատության մասին, այս նամակին կցել եմ նաև մեր գիրքը, մեր համառոտ կենսագրությունը և մի քանի այլ լրացուցիչ նյութեր։

    Ցանկանում եմ նաև Ձեր ուշադրությանը արժանացնել իմ կարծիքը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող Պետական հանձնաժողովի նպատակների մասին, որը պետք է լինի ոչ թե ստիպել Հին Աշխարհին որ խղճան մեզ, այլ մենք պետք է բացահայտ հայտարարենք որ մենք ենք խղճում իրենց այժմյան բարոյական անկումային վիճակի վրա։ Որովհետև երբ Թուրքերը իրենց աչքի առաջ մորթոտում էին մեր Հայ մանուկներին, ապա դրանով Եվրոպան զրկվում էր իրենց նոր Վերածնունդ ապահովող հանճարներից։

    Հուսով եմ որ կարձագանքեք իմ այս հինգերորդ նամակին, որովհետև լռությունը համաձայնության նշան չէ։

    Կեցցե՛ Հայաստան

    Ռոբերտ Նազարյան
    [email protected]

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031