Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետն իր տեղը զիջեց Կոտայքի մարզպետին

Մայիս 27,2014 15:40

Այսօր խորհրդարանում, 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ բավականին զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: Այն նիստում, երբ պետք է բյուջեի կատարողականի հաշվետվություն ներկայացնեին մարզպետները, նաեւ բավական շատ պատգամավորներ էին մասնակցում: Արդյունքում, Կոտայքի նորանշանակ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն, որը դահլիճ մտավ վերջին պահին՝ մնաց ոտքի վրա: Կառավարության ներկայացուցիչների եւ պատգամավորների համար նախատեսված տեղերում ազատ տեղ չկար:

Արամ Հարությունյանը բարձրաձայն իր դժգոհությունը հայտնեց, որ «մարզպետների համար տեղ չկա», այդ պահին նստած տեղից վեր կացավ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը`իր տեղը զիջելու համար գործընկերոջը: «Չէ, չէ, նստի, լավ ա, ես ուրիշ տեղ կնստեմ»,- գործընկերոջ մեծահոգությանը պատասխանեց Արամ Հարությունյանը եւ համալրեց լրագրողների շարքերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031