Քառյակը կարեւորում է երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերները, որոնք հրատապ լուծում են պահանջում: Այսօր, խորհրդարանական քառյակի`ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», հերթական քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ մեկ տասնյակից ավելի խնդիրներ քառյակում ձևակերպվում են որպես հրատապ: Դրանք կներկայացվեն կառավարությանը: Այդ առիթով համատեղ հայտարարության տեքստը կլինի առաջիկայում:
Բանախոսն ասաց նաեւ, որ քառյակում համաձայնություն կա միասնական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Ժամկետների մասին քննարկում տեղի կունենա հաջորդ աշխատանքային հանդիպման ժամանակ:
Ամփոփելով անցած ամիսների գործունեությունը տիկին Զոհրաբյանը նկատեց, որ լուծված ամենակարեւոր խնդիրը քաղաքական ուժերի համախմբումն էր: «Միայն այն, որ մենք կարողանում ենք միասնաբար խնդիրներ բերել խորհրդարան, դրանք քննարկման առարկա դարձնել: Իհարկե, կա քաղաքական մեծամասնություն, որոնք տորպեդահարում են ցանկացած այլ հարց, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր մոտեցումներից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Որոշ հարցերի վերաբերյալ քառյակում առկա տարբեր մոտեցումների մասով էլ ասաց, որ քառյակը սիամական ուժ չէ, ամեն ուժ ունի իր դիրքորոշումն ու մոտեցումները և եթե չկա միասնական մոտեցում, ապա քառյակի ուժերը հարգում են յուրաքանչյուրի դիրքորոշումը:
Ի դեպ, քառյակում որոշում է կայացվել նաեւ դեմ քվեարկել 2013 թվականի բյուջեի կատարողականին, քանի որ բոլոր ուժերն էլ ժամանակին դեմ են եղել նախագծին: Քառյակի հաջորդ նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ