Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի շատ ԱՊՀ-ն կկորցնի՞, թե՞ Ուկրաինան. Ուկրաինան որոշել է լքել ԱՊՀ-ն

Մայիս 27,2014 15:24

«Եթե դա դառնա իրականություն, դա կլինի հիմարություն»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված «ԱՊՀ գագաթաժողով. Համագործակցության արդիական օրակարգը» թեմայով Երևան–Մոսկվա–Աստանա–Կիև–Քիշնև տեսակամուրջի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի ուկրաինական մասնաճյուղի տնօրեն Դենիս Դենիսովը՝ անդրադառնալով Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մտադրությանը:

Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոյի՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը հայտարարել էր, թե Ուկրաինան սկսում է Անկախ պետությունների համագործակցությունից դուրս գալու գործընթացը:

Այս մասին Դենիս Դենիսովը տեսակամուրջի ժամանակ նկատեց, թե Ուկրաինայի՝ ԱՊՀ-ն լքելու դեպքում խնդիրներ կառաջանան նաև մյուս անդամ երկրների մոտ, քանի որ Ուկրաինան հարյուրավոր համաձայնագրերի կողմ է: Այնուհետև շեշտեց. «Դա Ուկրաինայի համար կնշանակի ազատ առևտրի գոտու դադարեցում ԱՊՀ տարածքում: Կարծում եմ՝ Պորոշենկոն պրագմատիկ անձ է և պետք է այդ ինֆորմացիան կշռադատել և չշարունակի այդ քաղաքականությունն առաջ տանել»:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը նկատեց, որ Ուկրաինայի՝ ԱՊՀ-ի կազմից դուրս գալը ձեռնտու չէ ոչ Ուկրաինային, ոչ էլ ԱՊՀ անդամ երկրներին ու փաստեց. «Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Ուկրաինայի դերակատարությունը մեծ կլինի Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցում: Ուկրաինայի դերը քաղաքական առումով ևս պետք չէ թերագնահատել: ԱՊՀ կազմում մեծ է նաև Ուկրաինայի տնտեսական դերակատարությունը. ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառության մեկ ութերորդը Ուկրաինայինն է, ուստի Ուկրաինայի կորուստը կլինի շոշափելի:

Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալը այդ պետությանը ոչ քաղաքական, ոչ տնտեսական և ոչ էլ սոցիալական դիվիդենդներ չի բերի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031