Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ մայիսի 23-ին հնչած կրակոցների գործով ձերբակալված, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականներին՝ Վարդան Հարությունյանին եւ Էդվին Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ ձերբակալված երեք երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում