Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսնելով Անաստաս Միկոյանին, Օլգա Թումանյանը կանգնում է դռան դիմաց՝ փակելով մուտքը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 27,2014 12:22

«Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան» ֆեյսբուքյան էջում «Առանց մեկնաբանության» վերնագրով հրապարակվել է մի պատմություն, որը ներկայացնում ենք ստորեւ։

«1969 թ. Երեւան, Մոսկովյան 40, Հովհ. Թումանյանի թանգարանը բանաստեղծի 100-ամյա հոբելյանին բազմաթիվ հյուրեր ունի։ Տիկին Օլգան՝ Թումանյանի այրին, դիմավորում է նրանց եւ ներս հրավիրում։ Հովհաննես Բաղրամյանին բարեւելուց եւ ներս հրավիրելուց հետո՝ տեսնելով Անաստաս Միկոյանին, Օլգա Թումանյանը կանգնում է դռան դիմաց՝ փակելով մուտքը, ասում է. «Անաստված Անաստաս, երբ բռնադատված տղաներիս համար եկա Մոսկվա՝ քեզ հանդիպելու, ինձ ներս չթողեցիր քո տուն, ես էլ քեզ Օհաննեսի տուն չեմ թողնի»։
Հ.Գ. Հովհաննես Թումանյանի երեք զավակները (չորրորդը զոհվել է ցեղասպանության տարիներին, Վանի գաղթի ժամանակ) ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031