Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը չի կարծում, որ Հայաստանում հաջորդ ընտրություններին օլիգարխիկ իշխանություն է ընտրվելու, ինչպես Վրաստանում ու Ուկրաինայում եղավ:
«Հայաստանում նույնը չի լինելու, բայց որ Ուկրաինան ու Վրաստանն իրար կրկնում են, դա հաստատ: Եվ որ ուկրաինացի ժողովուրդը, որ պատերազմ էր մղում օլիգարխիայի դեմ, օլիգարխ էլ ստացավ: Հայաստանում ասել եմ, որ Քոչարյանն իր թիմով կվերադառնա, բայց դա այն օլիգարխիան չէ էլի, բայց որ օլիգարխիան կլինի, դա հաստատ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետը:
Հետո նա ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքից ակնհայտ է, որ նա սիրով իշխանությունը կփոխանցի իր ընկեր ու գործընկեր Ռոբերտ Քոչարյանին:
Նրա խոսքով, օլիգարխիկ համակարգը Հայաստանում կպահպանվի, որովհետեւ Հայաստանում ժողովրդավարական ընթացակարգեր չկան.«Դրա համար կվերադառնան ավտորիտար անձեր, ավտորիտար ռեժիմի նվիրյալներ: Իսկ Ուկրաինան կգնա Եվրոպա՝ ռուսական հատվածը թողնելով իրենից անջատ: Ռուսները միջուկային պատերազմի կդիմեն, բայց արեւելյան մասում գտնվող այդ մարզը չեն թողնի, որովհետեւ արդյունաբերական այդ հսկա մարզը թողնելը, նշանակում է Ռուսաստանը կհայտնվի երկրորդական պետության կարգավիճակում: Ռուսական քաղաքական էլիտան դա թույլ չի տա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ