Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկի լավատեսությունը Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ շատ կարճ տեւեց. «Հայոց աշխարհ»

Մայիս 27,2014 12:01

Առաջին եռամսյակի կանխատեսումներից ընդամենը երեք ամիս հետո ԿԲ սպասումները կտրուկ փոխվել են։ Բանկը այլեւս չի հավատում, որ տնտեսական աճը նույնիսկ 5 տոկոս կլինի։

Փոխվել են նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի ակնկալիքները։ ԱՄՀ-ն սկսել է կասկածել Հայաստանում անգամ 4,3 տոկոս տնտեսական աճի ապահովման հավանականությանը, որն իրատեսական էր համարում տարեսկզբին։ Ուստի մտադիր է առաջիկայում նվազեցնել նախորդ գնահատականները։

Թե՛ ԱՄՀ, թե՛ Կենտրոնական բանկի արձանագրած ռիսկերը մեծ մասամբ պայմանավորված են Ռուսաստանի տնտեսության մեջ ընթացող զարգացումներով։Սպասվում է, որ ՌԴ տնտեսական աճը կլինի զրոյի սահմաններում, որը չի կարող անհետեւանք մնալ Հայաստանում։

Ինչպեսեւ ենթադրվում էր, Ռուսաստանում տնտեսական գործընթացների դանդաղումը սկսել է բացասաբար արտահայտվել Հայաստանի տնտեսության մեջ. հատկապես արտահանման, ներդրումների, ինչպես նաեւ մասնավոր դրամական փոխանցումների առումով։

Այս տարվա առաջին եռամսյակում նվազեց ռուսական շուկա արտահանվող հայաստանյան ապրանքների քանակը։ Դրա հետ կապված նոր ռիսկեր են ավելացել նաեւ Վերին Լարսի անցակետի գործունեության ժամանակավոր դադարեցման հետեւանքով։

Սպասվում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող այս ցամաքային երթուղին, որով իրականացվում է արտահանման գերակշիռ մասը, դեռեւս 1,5 ամիս կմնա փակ։

Իհարկե, այդ ընթացքում արտահանողները կօգտվեն լաստանավային փոխադրումներից, բայց դրա արդյունավետությունը շատ ավելի ցածր է, ընդ որում՝ ինչպես ժամանակային, այնպես էլ գնային առումով։

Ռուսաստանի տնտեսական իրավիճակի հետ է կապվում նաեւ Հայաստանի ներդրումային ակնկալիքների սահմանափակումը։ Կենտրոնական բանկն այլեւս ներդրումների աճ չի սպասում։ Բանկը նվազեցրել է նաեւ այս երկրից ստացվող մասնավոր ոչ առեւտրային փոխանցումների ակնկալիքները։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031