Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը բուռն ծափահարելու փոխարեն պիտի խիստ նկատողություն հայտարարեր դպրոցի տնօրենին. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 27,2014 11:52

Մայիսի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երեւանի թիվ 119 դպրոցում մասնակցել են Վերջին զանգի արարողությանը, աշակերտներից մեկն էլ Հովիկ Աբրահամյանին նվիրված բանաստեղծության է արտասանել՝ արժանանալով ներկաների բուռն, երկարատեւ ծափահարություններին։

«ՉԻ» – Հովիկ Աբրահամյանն, իհարկե, այստեղ առանձնապես մեղք չունի, ոտանավոր արտասանած աշակերտը՝ առավել եւս։ Բայց երեւույթն այնքան նողկալի է, որ անպայման պիտի հետեւանքներ ունենա։ Արմեն Աշոտյանն, օրինակ, բուռն ծափահարելու փոխարեն պիտի առնվազն խիստ նկատողություն հայտարարի դպրոցի տնօրենին, իսկ «հայոց լեզվի մասնագետին», որի օգնությամբ կազմակերպվել է այդ խայտառակությունը, պիտի ընդհանրապես զրկել մանկավարժական գործունեության իրավունքից՝ տարրական բարոյականության հետ ունեցած անհամատեղելի տարաձայնությունների պատճառով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031