Հատված ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (ՀՀ բնապահպանության նախարար) հարցազրույցից:
– Պարոն Գրիգորյան, Ձեր հրամանի թանաքը դեռ չչորացած, Դուք հանդիպեցիք բնապահպանների, հասարակական սեկտորի հետ. տառապանքը փո՞րձ ուներ, աչքի առաջ նախորդ նախարարի «ծանր կյա՞նքն» էր։
– Տառապանքս, ինչ խոսք, փորձ ունի, բայց ո՛չ այդ ասպարեզում։ Ցանկություն կար իրենց ճանաչելու, հասկանալու՝ որպես քաղաքացիական հասարակություն, ոլորտի խնդիրների հետ ծանոթությունն իրենցից սկսելու, որպես աչք կողքից։
– Բաժակո՞վ էին եկել՝ գետի պղտոր ջրի, ինչպես Ձեր նախորդի հետ «պատահեց», թե՞ առանց բաժակի։
Կարդացեք նաև
– Ասեմ՝ իմանաք, շատ հարգալից հանդիպում տեղի ունեցավ, որոշեցինք, որ նման հանդիպումները պետք է հաճախակի լինեն, պետք է ինտենսիվ միմյանց հետ շփվենք-աշխատենք՝ նորմալ, մարդկային լեզվով, միմյանց հասկանալով։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում