Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյան. «Չկա որեւէ մի դրամի ծախս, որի մասին տեղեկատվությունը հրապարակված չլինի». «Ժողովուրդ»

Մայիս 27,2014 11:30

Հատված ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի հարցազրույցից:

– Պարոն Ջանջուղազյան, պատգամավորները նշեցին, որ ռուսական վարկի մարումը 2020թ. տեղափոխելը պայմանավորված է իշխանությունների հետեւյալ տրամաբանությամբ՝ «իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ»։ Իսկապե՞ս այդ սկզբունքով եք աշխատում։

– Մենք անգամ ունենք 20 տարի ժամկետով ներքին շուկայում տեղաբաշխված պարտատոմսեր, ու երբ դա տեղաբաշխել ենք, այդ ժամանակ չենք մտածել, որ 2032թ.-ին մենք էլ լինելու ենք մարողները… դա սովորական երեւույթ է։ 1993 թվականին, երբ արտաքին աղբյուրներից առաջին վարկերը տրամադրվեցին, դրանք 35 տարվա մարման ժամկետ ունեին, բայց ոչ մեկը չէր մտածում, թե 93.թ.-ին իշխանությունները նախատեսում էին, որ 35-40 տարի հետո պետք է հենց իրենք կատարեն այդ մարումները։

– Վարկային միջոցների տնօրինումը եւս բազմաթիվ հարցեր առաջացրեց…

– Չկա որեւէ մի դրամի ծախս, որի մասին տեղեկատվությունը հրապարակված չլինի, այսինքն՝ բոլոր տարիներին կատարված ծախսերը հաշվետվությունների մեջ կան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031