Անցյալ տարի դիմել 21 հազար անձ դիմել է ՀՀ նախագահին`ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Այսօր այդ թիվը հրապարակեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում 2013 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը Վիգեն Սարգսյանին հարց տվեց`ի՞նչ աշխարհագրություն ունի այդ թիվը, հատկապես ո՞ր երկրներից են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Շա՞տ են դրանց թվում, օրինակ, սիրիացիները: Վիգեն Սարգսյանը նախ նշեց, որ շատ կատարելագործվել է դիմումատուի կողմից իր դիմումին հետևելու կանոնակարգը, կրկնակի կրճատվել է դիմումն ուսումնասիրելու ժամանակահատվածը`դառնալով մեկ ամիս: Դիմումատուների աշխարհագրության մասով էլ ասաց. «Երկքաղաքացիության ինստիտուտը չենք դիտարկում այն կտրվածքով, թե դիմումատուն որ մեկ այլ երկրի քաղաքացի է հանդիսանում: Մեզ համար նա ՀՀ քաղաքացի է»:
Այս տարվա ցուցանիշների մասով էլ ասաց, այս պահին ձեռքի տակ չունի տվյալներ, բայց հետևելով այս պահի դինամիկային` կարող է ասել, որ աճ կլինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև