Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորների գործուղումների մասին հարցը բարկացրեց Հերմինե Նաղդալյանին

Մայիս 27,2014 11:08

«Եղել են դեպքեր, երբ ՌԴ մեկ էկոնոմ դասի տոմսի երկու ուղղությամբ եւ երկու օրվա, ընդամենը 74 դոլարի համարժեք օրապահիկի մասով տնտեսումներ են իրականացվել եւ մենք միջխորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի նիստին Հայաստանից ներկայացուցիչ չենք ունեցել»,-խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներում այս օրինակը բերեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանին, որը ԱԺ ծախսերի մասին խոսելիս՝ ասաց, որ պատգամավորների գործուղումների մասով ջանում են տնտեսումներ անել, ԲՀԿ-ական պատգամավորը խնդրեց տնտեսումների տրամաբանությունը բացատրել:

«Գործուղումների մասով ծախսերը նախատեսված են եղել 350 միլիոն, որը հարյուր տոկոսով կատարվել է: Նույնը եւ նախատեսվում է 2014 թվականին: Քանի որ դժվար է կանխատեսել գործուղումների քանակը, դրա համար կան նաեւ բարդություններ, նաեւ ֆինանսական մասով, նաեւ օրապահիկների եւ ավիատոմսեր գնելու կապակցությամբ»,- ասաց Էրիկ Մինասյանը`հավելելով, որ հաճախ պատգամավորները գործուղումների օրերից դուրս ամսաթվեր են նշում`լրացուցիչ մնալով տվյալ երկրում ու պարզաբանեց, որ օրապահիկն իրենք հաշվարկում են միայն բուն գործուղումների օրերի համար, լրացուցիչ օրերի համար օրապահիկ չի տրամադրվում:

ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ իր ասածը վերաբերվում է հենց կոնկրետ օրերին եւ պլանային միջոցառումներին ու հստակեցրեց հարցը`ո՞վ եւ ի՞նչ տրամաբանությամբ է որոշվում`ո՞ր գործուղումն է կարեւոր, որը`ոչ. «Անցած տարի ի՞նչ պատճառով են տնտեսվել այդ կարեւորագույն ուղղությամբ գումարները»:
Էրիկ Մինասյանը խնդրեց կոնկրետ դեպքը նշել ու ինքը կփորձի պարզաբանումներ տալ: «Չեմ մասնավորեցնում, բազմաթիվ դեպքերի մասին եմ ասում»,- պատասխանեց պատգամավորն`այդպես էլ իր հարցերի պատասխանները չստանալով:

Ավելի ուշ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ Տիգրան Ուրիխանյանի բարձրացրած հարցերին, ասաց, որպես ԱԺ փոխխոսնակ, ով ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ է աշխատում, չի հիշում մի դեպք, որը խնդրահարույց է եղել: Խոսելով նաեւ գործուղումների կրճատումների մասով, ասաց. «Դրանից մեր կոլեգաները լուրջ պրոբլեմներ չեն ունեցել եւ ես, որպես մեր կոլեգայի հետ աշխատող անձնավորություն, չեմ հիշում, որ խնդիր ենք ունեցել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031