Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՀՀ-ի սեփականատեր. « Էս ամբողջ վալակիտան ստեղծվել է նախորդ կառավարության օրոք». «Հայկական ժամանակ»

Մայիս 27,2014 10:54

Հատված Մարզահամերգային համալիրի շուրջ ծավալված պատմության վերաբերյալ համալիրի սեփականատեր Հարության Մուրադյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Մուրադյան, ի՞նչ է կատարվում Համալիրի հետ:

– Օրը կգա, եւ ամեն ինչ իր տեղը կգտնի։ Մենք հրաժարվել ենք մամուլի միջոցով պայքարից, միայն ասեմ, որ համալիրի սեփականության նկատմամբ էս արհեստածին աժիոտաժի նկատմամբ պայքարը շարունակելու իրավական ճանապարհը սպառված չէ։

– Հիմա ի՞նչ փուլում է գործը։

– ԴԱՀԿ-ի որոշումները վիճարկել ենք։ ԴԱՀԿ-ն պետք է կասեցներ աճուրդը, քանի որ մենք առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել ենք։ Առաջին ատյանի որոշումը օրինական ուժ չի ստացել, սակայն ԴԱՀԿ-ն որոշել է
վերսկսել կասեցված վարույթը՝ իրեն վերապահելով Վճռաբեկ դատարանի ֆունկցիա: Բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, սակայն այստեղ նույնպես բողոքը վարույթ չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պահանջով գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում։ ՀՀ դատական համակարգում եւ ԴԱՀԿ ծառայությունում օրենքը շրջանցելով՝ որոշումներ են ընդունում, որը առավել քան խուլիգանություն է։

– Վարկը մարելու վերջնաժամկետը ե՞րբ է:

– Վերջնաժամկետը 2013թ. նոյեմբեր ամիսն է։ Վարկը մասամբ վճարել ենք, բայց հիմնական մասը մնացել է։ Պայմանագրում գրված է, որ եթե ժամանակին վարկը չմարվի, համապատասխան տոկոսներով տույժ-տուգանք կկիրառվի։
Կառավարությունը դատարան մտնելու իրավունք ուներ, բայց կան շատ ուրիշ խնդիրներ, որոնց մասին մենք իրենց հայտնել ենք։

Ֆինանսների նախարարությունը մեզ չընդառաջեց։ Էս ամբողջ վալակիտան ստեղծվել է նախորդ կառավարության օրոք, երբ Դավիթ Սարգսյանն էր նախարարը։ Հիմա հարց է առաջանում, որ բյուջետային վարկը տրամադրում էիք, ինչո՞ւ հաշվի չէիք առնում, որ տարեկան 200-400 միլիոն դրամ վնաս ունեցող կազմակերպության վարկ եք տրամադրում։ Դա մտածված ծուղակ է՞ր մեզ համար:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031