Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ինքնակոչ աշխատակցի կինը հոր ինքնասպանության մեջ մեղադրել է ամուսնուն

Մայիս 27,2014 10:48

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել տասնյակ շինարարական կազմակերպություններից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար: Նա ներկայացել էր, որպես ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ, նախապես տեղեկանալով, որ պետի անուն-ազգանունը նույնպես Արթուր Սարգսյան է:

Չնայած կառավարության նախկին աշխատակազմի ղեկավարը, նախկին վարչապետի վստահելիներից Դավիթ Սարգսյանը դատակոչի ցուցակում անգամ չկա, վկաներից հայտնել էին, թե Ա.Սարգսյանը իրենց է ներկայացրել կառավարության կեղծ որոշում, նաեւ հայտնել, որ Դավիթ Սարգսյանը տեղյակ է իր ձեռնարկատիրական գործունեությունից: «Եվրոպա», «Վալենսիա», «Վիլլաշին», «Յունիմետխիմ», եւ այլ ընկերության տնօրեններ հավատալով «ձեռնարկատերին», պայմանագրեր էին կնքել, գումարներ տվել նրան:

«Արթուր Սարգսյանն ասել էր, թե Դավիթ Սարգսյանը «Դալմայի» տարածքում ստացել է թույլտվություն, երկու գազալիցքավորման կայան կառուցելու համար, եւ «Մետալլես» ՍՊ ընկերության հետ կնքվել էր փոխառության պայմանագիր»,-ասել էր վկաներից մեկը: Խոսքը քսաներկու միլիոն հինգ հարյուր հազար դրամի պայմանագրի մասին էր:

Արթուր Սարգսյանի կինը` Ն.Հայրապետյանը նախաքննության մարմնին հայտնել էր, թե ամուսինը նախկինում աշխատել է Երեւանի քաղաքապետարանում, որպես վերահսկողության վարչության առաջատար մասնագետ: Նա խարդախության համար ձերբակալվել է:

Գործը տարիներ առաջ հասել էր դատարան, սակայն նա ըստ կնոջ, ազատվել, տուն է եկել: Ծնողները վաճառել են իրենց բնակարանը, մարել որդու պարտքերը:
«Արթուրն անհետացել է, պետք է գնար Պարսկաստան:Դրանից հետո իր բնակարան են այցելել Արմեն անունով մի դերասան, Հակոբ անունով մեկը, նրանք փնտրել են Արթուրին: Հարցրել են` Արթուրն աշխատե՞լ է կառավարությունում: 2009թ. փետրվարի 2-ին Արթուրի հայրը նրա պարտքերի պատճառով , այդ ապրումներին չդիմանալով՝ ինքնասպան է եղել»,-ասել էր կինը:

Հայրը կախվել էր Ծիծեռնակաբերդի այգում: Որդին էլ գտնվելով փախուստի մեջ, չի մասնակցել հոր հուղարկավորությանը:

Այս գործով շոշափվում են բազմաթիվ պաշտոնատար անձանց, մասնավորապես, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավորագույն շրջանակների անունները, Սարգսյանների, որոնց անունները «խնամքով» հանվել է դատակոչի ցուցակից, բայց եւ նրանք ցանկացած պահի կարող են հայտնվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, տուժողների միջնորդությամբ: Իսկ տուժողները դեռ չեն խոսել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031