Մայրաքաղաքում ընթացքում են տարեկան կանաչապատման ու սիզամարգերի մշակման աշխատանքները։ Երևանի քաղաքային ջերմատնից տարբեր վարչական շրջաններ արդեն տեղափոխվել են 600.000 հոլանդական և 250.000 տեղում աճեցրած ծաղկասածիլներ։
Այս տարի Երևանի սիզամարգերում, պուրակներում (ընդհանուր հանրագումարով 7.5 հա տարածքում) տնկվելու է 2 մլն 400 հազար ծաղիկ՝ թավշենի, պետունյա, կատարանտուս, փիփերթ, գեորգենի, սալվա և այլն։ Ամբողջ խմբաքանակը տնկված կլինի մինչև հունիսի 15-ը։
7 փողոցներում ավարտին են մոտենում ոռոգման ցանցի համալրման աշխատանքները ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն