Լրահոս
Օրվա լրահոսը

Բա 2008-ին ի՞նչ էիր մտածում ելույթ ունենալիս. «Հրապարակ»

Մայիս 27,2014 10:35

Նորաթուխ կառավարությունը ներկայացրեց նորաստեղծ ծրագիրը… Անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ կառավարության ծրագիրն իսկապես վատը չէ։ Բայց, ինչպես միշտ, սկսվում է ֆարսը։ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը հպարտությամբ հայտարարում է, թե «ինքը երկու անգամ է կառավարության գործունեության ծրագրի շրջանակներում ելույթ ունեցել՝ 2008-ին եւ մյուսը՝ 2014-ին», եւ որ «առաջին անգամ կառավարությունն արձանագրում է կարեւորագույն դրույթ, որ իր գերխնդիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացին, մնացած ցանկացած այլ գործառույթ միայն իր քաղաքացու բարեկեցության ապահովման գործընթացն է, նախկինում չի եղել այսպիսի առանձնահատուկ նախանշում»։ Կարելի է կարծել՝ մյուս կառավարությունները հայտարարում էին, թե գերխնդիրն իրենց ու իրենց ազգականների բարեկեցությունն է։ Գուցե հենց այդպես էլ կար… բայց հո չէի՞ն խոստովանում։ Կամ՝ ուզում եմ հարցնել տարիներ շարունակ Ազգային ժողովի աթոռները մաշած պատգամավորին, բա 2008-ին ի՞նչ էիր մտածում ելույթ ունենալիս, չէի՞ր տեսել, որ այն ժամանակ կառավարության գործունեության ծրագրում ՀՀ քաղաքացին չէ գերխնդիրը, կամ էլ մյուս բոլոր կառավարությունների ծրագրերին կողմ քվեարկելիս չէի՞ր նկատել, որ մարդն անտեսված է։

Կամ էլ ՀՀԿ խմբակցության նորաթուխ ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երբ հայտարարում էր, թե «ծրագրում խուսափել ենք գեղեցիկ բառերից, որպեսզի մեկ– երկու տարի հետո կրակը չընկնենք այդ բառերի ձեռքը»… Ընդունենք, որ այս երկու օրն է հասկացել «գեղեցիկ բառերի» վտանգը եւ այդ պատճառով էր տարիներ շարունակ անվերապահորեն կողմ քվեարկել նախկին կառավարությունների խորհրդարան ներկայացրած բոլոր ծրագրերին ու օրինագծերին, բայց մի՞թե իր կարծիքով վերոնշյալը՝ «գերխնդիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացին», գեղեցիկ խոսքեր չեն ու տարիներ անց իրենց կրակը չեն գցի…

Կարինե ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031