Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարարն աշխատանքի կանցնի մասնավոր ոլորտում. «Հրապարակ»

Մայիս 27,2014 10:21

Դավիթ Սարգսյանը, ի տարբերություն Հրայր Թովմասյանի, ամբողջությամբ չէր կարդացել կառավարության ծրագիրը եւ համարձակ հայտարարեց, որ Հանրապետականի բոլոր կառավարություններն են գործնական ու կամքով։
Նախկին վարչապետի սանիկն այն բացառիկ դեմքերից է, որ պաշտոնը կորցնելուց հետո ժպտալու ունակություն դեռ ունի։ Մեր դիտարկմանը, թե լավ գործի՞ է գնում, ասաց. «Դե, մասնավոր հատվածում, մի երկու շաբաթից հայտնի կլինի»։

Նոր վարչապետի՝ գործարարներին հարկային դաշտ բերելու հարցին լայն ժպիտով արձագանքեց. «Ձեզ համար գաղտնի՞ք է, որ մեր երկրում ստվեր կա։ Իսկ ներկա ու նախկին վարչապետների կամքի վերաբերյալ հարցադրումներ անելը ճիշտ չէ՝ եւ նախկինը, եւ ներկան իրենց առջեւ խնդիրներ են դնում, որոնք պիտի լուծեն»։
Կհաջողվի՞ Արգամիչին կրճատել ստվերն ավելի շատ, քան Տիգրան Սարգսյանին էր հաջողվել, ասաց. «Մեր բոլոր կառավարություններն այս կամ այն չափով ստվերի կրճատման խնդիր լուծել են, որոշները՝ ավելի քիչ, որոշները՝ ավելի շատ, հույս ունեմ, համոզված եմ, որ ներկայիս կառավարությանն ավելի շատ կհաջողվի»:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031