Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումները դրական կազդեն գործարար մթնոլորտի վրա. Գագիկ Ղազինյան. 168 ժամ

Մայիս 27,2014 10:09

«Սահմանադրական բարեփոխումները գործարարության հետ ուղիղ կապ չունեն, սակայն դատական իշխանության հետ կապված արդարադատության ավելի արդյունավետ իրականացման առումով, բնականաբար, դրական փոփոխություններ կլինեն, որովհետև նորմալ, վստահելի արդարադատություն իրականացնող դատական իշխանության ճյուղ ունենալը պետք է նպաստի, որպեսզի գործարար մթնոլորտը բարելավվի, գործարարներն իրենց լավ զգան, ներդրումներն ավելանան»,- 168 Ժամ -ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը՝ խոսելով Հայաստանում գործարար միջավայրի վրա սահմանադրական փոփոխությունների ազդեցության մասին:

Ըստ նրա՝ եթե կա նոր դատական իշխանություն, որը արդարացի լուծումներ կտա ցանկացած վեճի, այդ թվում նաև տնտեսական, բնականաբար, գործարար միջավայրը կլավանա: Դիտարկմանը, որ կան նաև դեպքեր, երբ արտերկրյա ներդրողները ՀՀ-ում անօրինականությունների հանդիպելով, դիմել են ՀՀ դատարան, արդարադատություն չեն գտել և արդեն իսկ գործեր կան ՄԻԵԴ-ում, Գ.Ղազինյանը պատասխանեց. «Ես լրիվ համաձայն եմ, իսկ ո՞վ ասեց, որ արդարադատությունը կա, մենք չենք գտնում, ո՞վ ասեց, որ դատարանները միշտ արդարացի կամ հիմնավոր վճիռ են կայացնում: Եթե դատարան դիմած քաղաքացին հենց առաջին վճռից դժգոհ է և ասում է՝ մինչև Եվրոդատարան է գնալու, պարզ է, որ վստահություն չունեն մեր դատական համակարգի նկատմամբ: Սա է շրջապտույտի հիմնական պատճառը»:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» այսօրվա տպագիր համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031