Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ժնեւի «Ֆոնտենետ» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու ՄԱԷ-ի ընտրանու հետ:
ՀՖՖ կայքէջը տեղեկացնում է, որ մեր թիմը շարունակում է տեղում նախապատրաստվել այդ հանդիպմանը: Մասնավորապես, հայ ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ երեկվա մարզման ժամանակ ֆիզիկական ընդհանուր պատրաստականության եւ խաղի մարտավարության մի շարք վարժություններ են կատարել:
Հայաստան-ՄԱԷ հանդիպումը կայանալու է Երեւանի ժամանակով 21:00-ին:
ՀՖՖ առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ խաղը ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստատեսությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՖՖ կայքէջի