Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրի օդուժը հարվածներ է հասցրել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ:
Հայտարարության համաձայն, հարված հասցնելու ընթացքում օգտագործվել են կործանիչ օդանավեր և ուղղաթիռներ:
Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ օդային հարվածը հասցվել էր Դոնեցկի օդանավակայանի մի քանի տերմինալ գրավված ռուսաստանամետ անջատողականներին ներկայացված վերջնագիրը լրանալուց հետո:
«Ի պատասխան ռուսաստանամետ անջատողականները զենքի տարբեր տեսակներից կրակ են բացել, ինչից հետո «Միգ-29» տեսակի ռազմական օդանավից հարվածներ են հասցվել անջատողականների կուտակման վայրերի ուղղությամբ», – տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչը, որի համաձայն այս հարվածներից հետո ուղղաթիռների միջոցով օդանավակայանի տարածք տեղափոխվել են Ուկրաինայի զինված ուժերի դեսանտավորներ, որոնք իրականացնում են «տարածքն անջատողականներից ազատելու գործողություններ»: Ուկրաինայի իշխանությունները դիմել են այս քայլերի այն բանից հետո, երբ կիրակի լույս երկուշաբթի գիշերը ռուսաստանամետ զինյալները գրավել էին օդանավակայանը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայնի» կայքում