Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենասիրական երգեր, սուլոցներ ու ծափահարություններ դատական նիստի ժամանակ

Մայիս 26,2014 21:49

Այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը սկսվեց հայրենասիրական երգերով:

Նախախորհրդարանի մի խումբ ակտիվիստներն ու ազատամարտիկները երգելուց բացի  պահանջում էին ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին՝ վանկարկելով «հերոս»: Ազատամարտիկին նրանք դիմավորեցին ու ճանապարհեցին ծափերով:

Իսկ դատախազ Պապիկյանին  եւ դատավոր Ավետիսյանին, հավաքվածները դիմավորեցին սուլոցներով եւ «դավաճան» վանկարկելով:

Վոլոդյա  Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը այսօր էլ դատավորի ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց, բայց մոտ մեկ  ժամ տեւած խորհրդակցությունից հետո դատարանը այն մերժեց:

Պարոն Զաքարյանը այլ միջնորդություն էլ ներկայացրեց՝ կրկին պահանջելով Վոլոդյա  Ավետիսյանին ազատ արձակել: Դատարանն այս միջնորդության վերաբերյալ իր որոշումը կայացնելու համար դատական նիստը հետաձգեց մինչեւ  հունիսի 6-ը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031