Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ ենք որդուդ համար». Կիևի բնակիչները հանդիպել են Սերգեյ Նիգոյանի հորը. Новый Регион 2

Մայիս 26,2014 21:17

Կիևի ցույցերի ժամանակ զոհված Սերգեյ Նիգոյանի հայրը՝ Գագիկ Նիգոյանը, մայիսի 23-ին մայրաքաղաքի անկախության հրապարակում՝ Մայդանում, հանդիպել է լրագրողների հետ: Դնեպրոպետրովսկից Կիև մեկնելու նրա նպատակը որդու զոհված վայրն այցելելն էր, հայտնում է «Նովի Ռեգիոն 2» լրատվականը՝ նշելով, որ Գագիկ Նիգոյանն իր ժամանման մասին ոչ մի լրատվամիջոցի չի տեղեկացրել, սակայն «Եվրոմայդան»-ի ակտիվիստները տեղեկացրել էին նրա այցի մասին:

DSC_89851

Սերգեյի հորը հետ շփվելու համար հրապարակում հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնք սեղմում էին նրա ձեռքը և շնորհակալական խոսքեր ասում:

Լրագրողներից մեկի հարցին, թե իզո՞ւր էր, որ Սերգեյը Կիև էր մեկնել, հայրը պատասխանել է. «Նա ինքնուրույն է եկել, դա նրա որոշումն էր»:

Սերգեյ Նիգոյանը «Եվրոմայդան»-ի առաջին զոհն էր, նա մահացել է հունվարի 22-ին հրազենային վնասվածքից:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031