Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը մաղձի պատմությունը թող իր տատիկին պատմի». Գուրգեն Եղիազարյան

Մայիս 26,2014 21:09

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի 15-րդ համագումարում իր ելույթի ժամանակ ընդդիմությանը կոչ էր արել ազատվել մաղձից, ատելությունից, կասկածամտությունից:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը Սերժ Սարգսյանին մաղձից ազատվելու համար մի դեղամիջոց առաջարկեց. «Մաղձից ազատվելու մի հաբ եմ ասում. 3 տարի առաջ նա ուժայիններին մի հրաման իջեցրեց, թե Մարտի 1-ը ինձ է հարկավոր, բացահայտե՛ք: Մինչեւ այսօր Մարտի 1-ը բացահայտված չի, ո՞վ է պատասխանատու, որ Մարտի 1-ը մինչ օրս բացահայտված չի, 10 անմեղ զոհ է եղել, գնդակահարել եք անմեղ մարդկանց, ո՞վ է պատասխան տալու: 282 զինվոր է վիրավորվել, ո՞վ է պատասխան տվել, մոտավորապես 500-600 ՀՀ քաղաքացի է վիրավորվել, ո՞վ է պատասխան տվել: 3 տարի առաջ նա այդ հրամանը իջեցրեց, մեկը եղա՞վ, որ պատասխան տա դրա համար: Հիմա նրա ասածներից ո՞ր մեկին հավատանք: Ինչ ասել է՝ սուտ է եղել: Մաղձի ու ատելության համար մի հարց տամ՝ քաղաքական գործչի երեխան ի՞նչ կապ ունի, որ պետք է չաշխատի. այս երկրում ոչ մի գործ չկա նրա համար: Հրաժարվում են որեւէ աշխատանք տալ նրանց: Իմ երկու տղաներն էլ չեն աշխատում, մեկը գործազուրկ է 8 տարի, մյուսը՝ 6 տարի: Այդ մաղձի պատմությունը թող կանչի, իր տատիկին պատմի, եթե ողջ չէ, թող իր տատիկի գերեզմանին պատմի: Մաղձի՞ց է խոսում»:

Սերժ Սարգսյանին շատ դուր էր եկել քաղաքացիական ակտիվիստ երիտասարդների կոչը՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Ըստ Գուրգեն Եղիազարյանի, Սերժ Սարգսյանը համագումարի իր ելույթում բնականաբար պետք է այդպիսի բաներ ասի, թե դուր է եկել. «Բա ինչ ասի: Ամբողջ երկիրը քանդել, նստել է մեջտեղում, բա ի՞նչ ասի: Չասի՞ երիտասարդներին ինձ հավատում են: Ասի, որ Հայաստանում հայ չեմ թողել, որ երկրի հերն անիծել եմ, մինչեւ վերջ քանդել եմ երկիրը, դա՞ ասի: Դա չի ասում, ստիպված ասում է, որ երիտասարդները գլխապատառ ուզում են ՀՀԿ-ական դառնան: Բա ինչի՞ մասին խոսա, ասի, որ երկրում էլ հայ չի մնո՞ւմ: Ասի, որ ինչ խոսք է տվել, դրա հակառա՞կն է արել: Համագումար է, դե թող խոսա»:

Սերժ Սարգսյանը, անդրադառնալով կառավարության նոր կազմին, ասել էր, որ անփոխարինելի մարդիկ չկան, որ թերացողները շատ արագ կփոխարինվեն: Անձամբ Գուրգեն Եղիազարյանը Հովիկ Աբրահամյանի մասին վատ կարծիք չունի. «Հովիկ Աբրահամյանի ասածներին նայելով, նրա պահվածքին նայելով՝ մտածում եմ՝ բայց ի՞նչ անի Հովիկ Աբրահամյանը սրանց մեջ: Որ մի բան ասի ու անի էլ՝ Հովիկ Աբրահամյանի գլուխը կուտեն: Կդառնա թշնամի: Չի կարող ոչ մի բան փոխել էս վիճակում»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, Սերժ Սարգսյանի միակ ելքը 4 կուսակցությունների հետ բանակցային սեղանի շուրջ նստելն է. «Մինչեւ նրանց ուղիղ միջամտությունը չլինի, երկիրն այս վիճակից դուրս չի գա: Թող կանչի 4 կուսակցությունների ներկայացուցիչներին, կառուցողական զրույց վարի, թող կանգնի խոստովանի, ասի՝ այկիդո եմ արել, չգիտեմ ինչ եմ արել՝ երկրի նախագահ եմ դարձել: Ընդդիմությունն էլ կասի ինչ անենք, որ երկրում վիճակը փոխենք: Ինչի՞ չի անում: Թող կանչի ասի՝ ներողություն, էլի,սխալվել եմ, փոշմանել եմ, էլ չեմ անի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Մաղձը մաղձի մասին ինչպե*ս պատմի տատին:ՌԴ և Իրան սահմանագծին տատի գերեզման մնալու է, որ հայապարսիկ մաղձը ցանի կանեփի քոլերի տեղ:Հայկական բութիզմն ու պարսկական ժուլիկիզմը կայրվեն կանեփի պես ճտճտալով:Ազգ չկար, գլուխ չկար, կար անտարբերություն, անմիաբանություն, ցավից հուսահատ ժողովուրդ և առնետները առնետին կարգեցին Առնետ արքա:Ազգ չեք, չեք բարկանում, թասիբ չունեք, չեք բարկանում, անմիաբան եք չեք բարկանում, առնետ արքայի ցորենն է հուզու*մ: Դուք հային ու պարսիկ հայացածին չեք տարբերում ու բա ուռա գնում եք , ինչի նասին եք խոսում:
    Հայը միակն է, որ այսօր այս տարածքում գործոն չէ:Այրվելու են կանեփի պես, դեզի նման և դրա մեղավորը սերժն է և անողնաշար , դատարկ, վախկոտ ազգը:

  2. Անահիտ (ԵՊՀ) says:

    Երկիրը կործանել ավերակ է դարձրել ` դեռ մաղձից ու չարությունից է խոսում, վեց տարի տնտեսությունը քայքայել է և նոր է ծրագիր ներկայացնում, թե ինչ պիտի արվի..
    Մինչ այդ ծրագիրն էլ շուռումուռ կտան` ժամկետը կլրանա և նոր ,,թափով,, կլծվի նոր կառավարման համակարգը ևս գողանալ և շարունակել այս կռապաշտ ու անտանելի մղձավանջը…
    Կարևորը ձախողված ու տապալված էությունը թաքցնող կեղծ ու շինծու կաղապարն է..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031