Լրահոս
Օրվա լրահոսը

Պորոշենկոյից Հայաստանը մեծ սպասելիքներ ունի. քաղաքագետ

Մայիս 26,2014 21:05

Քաղաքագետ Արամ Մանուկյանի գնահատականներով, Ուկրաինայի նախագահական ընտրություններում ֆավորիտ թեկնածու Պյոտր Պորոշենկոյից Հայաստանը մեծ սպասելիքներ ունի:

«Հայ-ուկրաինական հարաբերությունների հարցում ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի նոր նախագահն ունի անձնական շահագրգռվածություն Հայաստանի հետ տնտեսական կապերը զարգացնելու հարցում»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետը:

Նա   նկատեց, որ Պորոշենկոյի թեկնածությանը ոչ ԱՄՆ ոչ էլ Ռուսաստանը դեմ չէին. «Հավանաբար հենց սա էր պատճառը, որ ընտրություններում տեղ գտած որոշ կասկածելի գործոնները միջազգային հանրության ու ԶԼՄ-ների կողմից լայն արձագանք չգտան: Եթե օրինակ, վերցնենք ընտրություններին մասնակցության ցուցանիշն, ապա այն բավականին բարձր էր՝ 60.7 %, միաժամանակ համեմատելով նախորդ նախագահական ընտրությունների հետ, երբ երկիրը խաղաղ էր և մասնակցում էին նաև Ղրիմն ու հարավ-արևելյան շրջանները, մասնակցությունն ընդամենը 67 % էր: Այս բավական ուշագրավ հանգամանքը լայն արձագանք չգտավ »:

Արամ Մանուկյանը նկատեց, որ Պորոշենկոյի հիմնական մրցակից Յուլիա Տիմոշենկոն այդպես էլ չբողոքեց ընտրությունների արդյունքներից, թեեւ մինչեւ ընտրությունը հայտարարել էր, որ եթե մրցակիցներից որեւէ մեկը առաջին փուլում հաղթանակ գրանցի, ինքը կունենա բոլոր հիմքերը պնդելու, թե ընտրությունները կեղծ են և նոր մայդան կհրահրի:

Սական, ըստ քաղաքագետի, ի հեճուկս այդ հայտարարության երեկ, դեռ ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարված չէին, Տիմոշենկոն շտապեց հայտարարել, որ ընտրություններն անցել են ազատ և թափանցիկ: «Սա կարծում եմ վկայում է այն մասին, որ հիմնական արտաքին խաղացողները պայմանավորվածություն ունեին:

Պարոն Մանուկյանի խոսքով, Ուկրաինայի իշխանությունները նախ պետք է կարողանան շտկել իրավիճակը երկրի հարավ-արևելյան շրջաններում, կայունացնեն տնտեսությունը ու սկսեն  երկխոսություն Ռուսաստանի հետ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031