Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը շնորհավորել է Պյոտր Պոռոշենկոյին երկրի նախագահի ընտրություններում հաղթելու համար, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Նախնական տվյալները թույլ են տալիս հայտարարել, որ ուկրաինացիները Ուկրաինայի նախագահին ընտրել են հենց առաջին փուլում: Ուզում եմ շնորհավորել Պյոտր Պոռոշենկոյին պետության բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», – հայտնել է Տուրչինովը:
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահի ընտրությունների քվեաթերթիկների 85,12% նախնական հաշվարկի արդյունքները, ըստ որի, գործարար Պոռոշենկոյի օգտին քվեարկել են ընտրողների 54,04%-ը: Նախկին վարչապետ և Տուրչինովի կուսակից Յուլյա Տիմոշենկոյի օգտին քվեարկել են 13,12%-ը: Երրորդ տեղում է «Ռադիկալ» կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն՝ 8,47%-ով: «Պրավիյ սեկտոր» աջ ծայրահեղական կուսակցության, հակառուս Դմիտրի Յարոշը գտնվում է վերջին տեղում՝ 0,67%-ով ստացած ձայներով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ