Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը միակ «տղամարդ» վարչապե՞տն է

Մայիս 26,2014 20:13

ՀՀ կառավարության ծրագրում թվային տվյալների սակավությունից ծրագրի ներկայացումից հետո տարբեր փորձագետներ, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ իրենց դժգոհությունն են հայտնել: ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանն այս փաստը կապում է պատասխանատվությունից խուսափելու հանգամանքի հետ: Պարոն Խաչատրյանը կառավարության ծրագրի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց. «Ծրագրին մասնագիտական գնահատական տալ չենք կարող, քանի որ թվեր չկան, կա երեք-չորս թիվ: Կառավարությունն ուզում է ինչ-որ բարեփոխում անել գյուղատնտեսության կամ այլ բնագավառում,սակայն երբ թվեր չկան, անհասկանալի է, անհասկանալի է նաև, թե հինգ տոկոս տնտեսական աճը ինչ է տալու քաղաքացուն: Թվերի դեպքում պատասխանատվության հարց է բարձրացվում, դրա համար էլ թվեր չկան, որ նման իրավիճակներ չլինեն: Այս ծրագրում մեզ հնարավորություն չի տրվում թվային առումով պատկերացնել, թե ինչ է սպասվում մեզ»:

Aravot.am-ը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարության ծրագրում թվերի սակավությունը վկայո՞ւմ է ոչ պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվությունից խուսափելու մտադրվածության մասին: Պարոն Մանասերյանը պատասխանեց. «Վերջին տարիներին ներկայացվում էին մեկը մյուսից գեղեցիկ, խոստումնալից ծրագրեր, մանրակրկիտ թվերով: Այդպիսի ծրագրեր կային, բայց իրականություն չդարձան: Ուստի ես կնախընտրեի, որ ծրագրում գերիշխեին քաղաքական կամքը և խոստումները, որոնք տրված են ի կատար ածվեն: Իսկ ես կարծում եմ, որ դրանք կշռադատված խոստումներ են, ավելորդ բառեր չեմ նկատել ոչ ծրագրում, ոչ էլ վարչապետի ելույթում»: Պարոն Մանասերյանը կոչ արեց «ձեռնպահ մնալ պրիկոլներ, թերություններ բռնելուց» ու շարունակեց. «Ոչ ոք էլ անթերի չէ: Անհրաժեշտ է համեմատել այն արդյունքները, որ կստացվեն ասված խոսքերից: Ավելի լավ է քիչ բան ասվի, շատ բան արվի, քան շատ բան ասվի, ոչինչ չարվի, ինչպես նախորդ կառավարությունը»:

Մեր դիտարկմանը, թե ծրագրում կոնկրետ թվեր չնշելը արդյոք չի՞ ենթադրում նաև պատասխանատվությունից խուսափում, կա այն, որ այդպիսով կառավարությունն իրեն ապահովագրում է, պարոն Մանասերյանն այսպես արձագանքեց. «Այնպես չէ, որ տվյալ դրված չէ: Նվազագույն աշխատավարձի մասին է թիվ գրված, ընդհուպ մինչև ջրամբարների մասին: Չի կարելի ասել, թե ընդհանրապես բան չի գրված»: Պատասխանատվության մասին հարցին պարոն Մանասերյանն այսպես պատասխանեց. «Իսկ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց 1991-ից սկսած: Կարծում եմ՝ առաջին տղամարդ վարչապետն է, որ կանգնեց ու ասաց, որ այս ամենի համար պատասխան եմ տալու: Ուզում եմ հավատալ»:

Թաթուլ Մանասերյանը նշեց, թե յուրաքանչյուր ոք պետք է մտածի՝ ինչքանով կարող է օգնել: Թաթուլ Մանասերյանը կոչ արեց միասին լուծումներ գտնել ու մատնանշեց այն, որ «ռիթմիկ հանդիպումներ են տեղի ունենում բոլոր քաղաքական թևերի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031