Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «2044թ. վերջին հայը հաղթանակի շքերթը կընդունի վերջին հայից»

Մայիս 26,2014 19:16

Մայիսի 24-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը զեկուցող , ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարց տվեց ղարաբաղյան հակամարտության մասին:

Ալիզադեն, մասնավորապես, ասաց. «Հակամարտությունը սկսվեց իրավական հենքի վրա. Դիմեցին (Ադրբեջանի) կազմից դուրս գալու համար, իրավական չստացվեց, իսկույն անցան ոչ իրավական ուղուն: Այս եւ այն կողմում ովքե՞ր էին ղեկավարում շարժումը՝ պարտոկրատները, ձեր մոտ՝ Հենրիխ Պողոսյանը, մեզ մոտ՝ Վեզիրովը, Ալիեւը եւ ուրիշներ: Հետո եկան ազգային գործիչները, որոնք ժողովրդին երկրային դրախտ էին խոստանում, այ երբ Ղարաբաղը մենք կգրավենք, Ադրբեջանից կխլենք, այնպիսի լուսավոր օրեր կգան, հրաշալի ժամանակներ: Եվ այդ պատճառով երիտասարդ տղաները ինքնաձիգ վերցրին, գնացին սպանեցին, սպանեցին, սպանվեցին: Կատարվեց, Ղարաբաղը Հայաստանի կազմում է: Ոչ լուսավոր ապագա, ոչ՝ հեռանկարներ: Ասում են, որ այժմ Հայաստանի բնակչությունը պաշտոնական տվյալներով 2 միլիոն է, ես կարծում եմ, որ ավելի քիչ է (պաշտոնական տվյալներով՝ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը 3 միլիոն 17 հազար 100 մարդ է , ծանոթ.` Ո.Ս.-ի): Եվ ամեն տարի 50 հազար մարդ մեկնում է ոչ այն պատճառով, որ նրանք չեն սիրում իրենց հայրենիքը: Կյանք չկա, աշխատանք չկա, հեռանկար չկա,մարդիկ մեկնում են: Եթե համարենք, որ ամեն տարի 50 հազար մարդ հեռանում է, 10 տարի հետո կլինի՝ կես միլիոն: Եվս 10 տարի հետո՝ էլի կես միլիոն: Եվս 10 տարի հետո, 2044թ. վերջին հայը վերջին հայից կընդունի հաղթանակի շքերթը, եւ նրան կհեռանան Հայաստանից»:

Ալիզադեն ասաց, որ Ադրբեջանում կործանել են ամբողջ գիտական-արդյունաբերական պոտենցիալը, բոլոր գործարանները փակվել են, 400 հազար բանվոր հայտնվել է փողոցներում, ուր կոնֆետ եւ այլ բաներ են ծախում: Ադրբեջանը նախկինում 67 երկրներ հաստոցներ եւ սարքեր էր առաքում, իսկ հիմա Քուվեյթի ու Լիբիայի նման միայն նավթ ու գազ է վաճառում, պոմիդորն ու կանաչեղենը Իրանից ու Թուրքիայից է ներմուծում, հացահատիկը թանկ գներով՝ Ղազախստանից եւ հավելեց. «Քանի դեռ նավթ ու գազ կա, մենք գոյություն ունենք, նավթ ու գազը վերջանա,վերջ՝ պետությանը: Ադրբեջանում այժմ կյանքի որոշակի, բարձր մակարդակ կա: Նավթ ու գազը, երբ վերջանան, մենք իրա՞ր ենք ուտելու, իրարի՞ց ենք խլելու»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Սա իսկապես խելոք մարդ է եւ իր բոլոր հոդվածներում խոսում է կշռադատված ու առանց ազգայնամոլական թույնի: Դժբախտաբար, խելոքները ոչ միայն տեղ չունեն լծակների մոտ, այլեւ որպես վնասակար ու վտանգավոր են դիտարկվում ու չեզոքացվում են թե մեր, թե ուրիշների մոտ: Մի այլազգի դիմել էր Հայերին, Վրացիներին ու Ադրբեջանցիներին՝ մոտավորապես այսպես – «Այ ավանակներ, ինչու եք անընդհատ բզկտում միմյանց եւ ուրիշների ձեռքը խաղալիք դառնում, չէ որ բոլորդ միմյանց հետ միեւնույն տեղերում եք (էինք) ապրում! Միասին դուք ունեք բոլոր հնարավորություններն ու պայմանները ինքնաբավ, անկախ ու ապահով ապրելու համար»
    Սակայն նա սխալ էր իհարկե՝ պայքար, պայքար մինչեւ վերջ – անանք?

    • Կարեն says:

      Երանի թե պայքար-պայքար գոռալու տեղը մի քիչ ուղեղ ունենային: Բաց չթողեինք 90-ականներին մեզ տրված հնարավորությունը ու կառուցեինք նորմալ երկիր: Չնայած ոչինչ չէր ստացվի, մեր գոռոզությունը ու ինքնահավանությունը մեզ ուրիշ փորձանքի մեջ կգցեր:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031