Լրահոս
Օրվա լրահոսը

Աստանայում քննարկվելու է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը. «Ազատություն»

Մայիս 26,2014 19:00

Աստանայում մայիսի 29-ին տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ծրագրում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից. այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

«Միության ստեղծումը անդամ երկրներին ինտեգրացիայի առավել բարձր մակարդակ է դուրս բերում: Այդ երեք երկրները պարտավորվում են երաշխավորել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը և համաձայնեցված քաղաքականություն վարել տնտեսության առանցքային ճյուղերում` էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում: Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն (170 միլիոն մարդ) ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է նաև եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հետագա ընդլայնման հարցը, այդ թվում` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը և Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավական բազային Ղրղըզստանի օրենսդրությունը հարմարեցնելու «ճանապարհային քարտեզի» պատրաստումը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031