Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադիբեկյանին միջնորդում են նախագահի մոտ` գազալցակայան բացելու համար. (Տեսանյութ)

Մայիս 26,2014 18:42

«Ինձ հազար անգամ դիմել են` «Դու նախագահի մակարդակով ծանոթ ես, ինչ կլինի, մի հատ գազալցակայան դնեմ»: Ասում եմ` խի՞, որովհետեւ փող ա բերում, ասում ա` կաշառքն էլ տամ: Հիմա ինքը գնում է ոչ թե արդարության պակասից, այլ որովհետեւ էն բիզնեսով, որ ուզում ա զբաղվի, տեղը զբաղված է, իսկ խելքը պակաս է»,-արտագաղթի պատճառներն` ըստ Ահարոն Ադիբեկյանի:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մասնագիտության բերումով, ոչ միայն  վարկանիշներ է տալիս քաղաքական գործիչներին ու պաշտոնյաններին, այլեւ արտագաղթի պատճառներն ու ցուցանիշներն է ուսումնասիրում:

Արտագաղթի մտահոգիչ ու առաջին պատճառներից որոշ մասնագետներ նշում են հոգեբանական գործոնն ու արդարության պակասը: Նոր կառավարության նոր ծրագրով տարբեր միջոցառումներով պաշտոնյանները խոստանում են պայքարել եւ նվազեցնել արտագաղթն ու աշխատատեղեր բացել: Բայց, քանի որ նոր կառավարության կազմում հին կադրերն են, որոնց կառավարման ժամանակ էլ արտագաղթողների պակաս չի եղել, եւ հաշվի առնելով, որ արտագաղթի հիմանական պատճառներից մեկը` արդարության պակասն է, ուստի Aravot.am-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից փորձեց պարզել, արդյոք նոր կառավարությանը կհաջողվի նվազեցնել արտագաղթի տեմպերը: Սոցիոլոգը մեր հարցը լսելուն պես, սկսեց վերլուծել Հայաստանի բիզնես  միջավայրը. «Արտագաղթողների ամենաարժեքավոր զանգվածն այն է, որ բիզնեսը փակում է, փողերն առնում ու թռնում է. նա աշխատանքից միանգամից զրկում է 10, 20, 30 հոգու, ու եթե հազար նման բիզնես է փակվում արդեն տասնյակ հազարների է հասնում: Սպառման շուկայի նվազման պատճառով մանր բիզնեսը փակվում է, բիզնեսին ամեն կողմից ճնշում են. հարկայինն ա գալիս ասում` մի 2 կոպեկ տուր, սանէպիդկայան ա գալիս, հրշեջն ա գալիս, քաղաքապետարանից են գալիս ասում` խի՞ դեմդ ավլած չի, հարկայինից գալիս, ասում են` հաջորդ ամսվա համար մուծի, պլանս կատարեմ»: Արդյո՞ք այս երեւույթները արդարության պակասից չեն, մեր այս ճշտող հարցին, սոցիոլոգը փիլիսոփայորեն պատասխանեց. «Արդարությունը օդից չի իջնում, ես չեմ կարող լինել արդար, եթե դու անարդար ես: Արդարությունը մեր ընդհանուր ցավն ու հիվանդությունն է, մեր ընդհանուր պրոբլեմն է»:

Aravot.am-ը խնդրեց սոցիոլոգից կոնկրետացնել պատասխանը, որից հետո  պարոն Ադիբեկյանը արտագաղթը կանխելու իր դիտարկումներն արեց. «Արտագաղթի կանխումը լինում է մի միջոցով` աշխատատեղեր, բիզնես հավասար պայմաններ, ով ուժեղ ա, ով քթի ծակ ունի, նա թող հաղթի, ուրիշները չասեն` պայմաններն են վատ: Չի կարող Հայաստանը  շաքարի 100 ներկրող ունենա,  բենզինի 200 ներկրող ունենա: Եթե մեկն արդեն ներկրել է` շուկան կերել է, նորի գալն անիմաստ է դառնում: Ինձ հազար անգամ դիմել են` «Դու նախագահի մակարդակով ծանոթ ես, ինչ կլինի, մի հատ գազալցակայան դնեմ»: Ասում եմ` խի՞, որովհետեւ փող ա բերում, ասում ա` կաշառքն էլ տամ: Հիմա ինքը գնում է ոչ թե արդարության պակասից, այլ որովհետեւ էն բիզնեսով, որ ուզում ա զբաղվի, տեղը զբաղված է, իսկ խելքը պակաս է: Ծրագիր ունեմ, որ կարող ա ներդրողին 3 տարի հետո 10 միլիոն եկամուտ բերի, էդ օլիգարխ կոչվածին ասում եմ էդ մասին, նա էլ ասում է` ախպեր ի՞նչ ես խոսում, էդ փողը տանեմ Ուկրաինայից շաքար բերեմ` 3 ամսից հանում եմ տոկոսներով, եկամուտներով»: Հետո պարոն Ադիբեկյանը բավականին վրդովված ու զարմացած ասաց` «Ո՞ր նորմալ երկրում է պետական համալսարանը խոշոր հարկատուների  5-րդ, թե 6-րդ հարկատուն լինում, աշխարհում չկա նման բան: Ո՞նց կարող է ուսանողների հաշվին առաջին հարկատուներից լինի, սա լավագույն բնութագրումն է մեր արդյունաբերության մասին»:

Մանրամասն` տեսանյութում

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Առանց շահնշահի դաբրոյի այս հողի վրա զուգարան էլ չի կառուցվում:Դրա համար է բոշան թափառում աշխարհով մեկ ու բնությունը դարձնում զուգարան:Դե պարսիկն ինչ խնդիր ունի, կարևորը դեմքը փակ լինի,մնացածը կարևոր չէ:
    Կրթության մասին խոսելիս, Ադիբեկյանը մոռանում է, որ առանց կրթական միֆ մոդայի ուժայիններ կան, վերևներ կան, զուգարանի թղթի պահանջարկ կա, բան կա…Պետք է միամիտ բոշային դիպլոմավորել, բիզնեսը և հարկային դաշտը առանց դրա ….Կլինի*:Բոշիզմը զարգանում է…քիչ մնաց որ տիեզերակրթվի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031