Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է Անդրանիկ Օզանյանի արձաններից մեկը վերանվանել Անաստաս Միկոյանի անունով». Տիգրան Խզմալյանը` «աբսուրդի թատրոնի մասին». «Մեդիալաբ»

Մայիս 26,2014 17:57

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, օրերս հաստատվեց կառավարության նոր ծրագիրը, ինչպե՞ս եք գնահատում այն: Արդյոք այս կառավարությունն ի զորո՞ւ է իրականացնել խոստումները:

-Նոր կառավարությունը հանդիսանում է սնանկացած երկրի արտաքին կառավարման մի խումբ, որը ղեկավարվում է ռուսական դեսպանատան և ռուսական կառավարության կողմից: Որևէ ծրագրի մասին այս պայմաններում խոսելն անիմաստ է: Ես կարծում եմ, որ Հայաստանի այսօրվա կառավարության միակ և իրական գործառույթը հետևյալն է՝ կազմակերպել երկրի հանձնումը Ռուսաստանի նորաստեղծ կայսրությանը: Դրա համար կատարվում են անհրաժեշտ ու շտապ գործողություններ: Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը զրկվում է ինքնուրույնությունից և իր բոլոր շահերը փոխանցվում են, այսպես կոչված, Եվրասիական կամ Մաքսային միությանը: Եվ ինչքան գիտեմ, այս հարցում ոչ մի գործարարի կարծիք չեն հարցնում: Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց արդեն հանձն է առել Ռուսաստանի համապատասխան գաղտնի ծառայությունների մաս կազմելը: Հայտարարվում են Սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք էլ ավելի խորացնելու են անդունդը իշխանության և հասարակության միջև: Հայտարարել կարելի է ամեն ինչ: Մենք տեսնում ենք, որ այսօր ազգային հերոսներին իրար հետևից կամ բանտարկում են, կամ սպառնում արտաքսել Հայաստանից: Նման պայմաններում խոսել տնտեսական բարեփոխումներից, դա երևի յուրահատուկ ցինիզմ է: Ինչպես ցանկացած սնանկացող բանկ, Հայաստանը՝ որպես պետություն, այլևս վստահություն չի ներշնչում ոչ արտերկրում, ոչ սեփական ժողովրդի մոտ:

-Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ նոր կառավարության կազմում չեն կարող գործարարներ լինել, այնինչ բոլորին է հայտնի, որ գործարարությամբ զբաղվում են ինչպես Հովիկ Աբրահամյանն, այնպես էլ նախարարների մեծամասնությունը: Արդյոք ժողովրդի հանդեպ այս վերաբերմունքը ի՞նչ է նշանակում:

-Այստեղ քննարկելու բան չկա. մենք աբսուրդի թատրոնի հանդիսատես ենք: Հայաստանի Ազգային ժողովը վաղուց արդեն վերածվել է միլիոնատերերի ակումբի: Մենք անուն առ անուն և անգամ մականուններով գիտենք, այսպես կոչված, գործարարներին, որոնք տարիների ընթացքում զբաղված են եղել ժողովրդի թալանով և պետության ունեցվածքի սեփականաշնորհմամբ: Մենք տեսել ենք, որ կառավարությունում, նախագահականում, դատական համակարգում և ընդհանրապես իշխանությանն բոլոր թևերում պաշտոններ են ստանում միլիարդատերերը: Երբ այդ միլիարդատերերը, որոնք կեղեքեցին մեր ազգը և ոչնչացրեցին մանր ու միջին գործարարությունը, գիշերը քնում են ու առավոտյան որոշում բարեփոխում անել, դա արդեն անգամ ծիծաղելի չէ: Երբ հովիվ նշանակում են գայլին, ոչխարներն առանձնապես ոգևորվելու առիթ չունեն:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031