Aravot.am-ը Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանից հետաքրքրվեց, թե որպես նախկին իշխանավոր, ինչպե՞ս կգնահատի ներկայիս մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գործունեությունը:
Պարոն Մանուկյանը կոնկրետ անձի վրա չկենտրոնանալով` դաժանորեն քննադատեց ներկայիս իշխանություններին, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին: «Ես 7 տարի աշխատել եմ պետական կառավարման մարմիններում, այո, եղել են դժվարություններ և սոցիալական վիճակը ծանր է եղել, բայց այս մասշտաբի արտագաղթ, այս մասշտաբի գործազրկություն չկար: Եվ սա այն վատ գնահատականն է, որն այսօր գոյություն ունի: Չկա մի ժամանակաշրջան, որ իշխանությունները անելիք չունենան, բայց հասնել այն աստիճանին, որ մեր քաղաքացին այլևս հույսը, հավատը կորցրել է այստեղ մնալու, շարունակել երեխաներին, մեր ապագա զինվորներին էստեղից տեղահանումը, ուրեմն մենք լուրջ մտածելու խնդիր ունենք: Սա էն վառ գնահատականն է, որը կարելի է ասել այսօրվա իշխանությունների հանդեպ»,- ասաց Ռոմիկ Մանուկյանը:
Վերջինս քննադատեց նաև ՀՀԿ-ին, որը, ըստ նրա, «ամպագոռգոռ հայտարարություն» է անում, թե առավելագույնս քվե է ստացել, սակայն, այս պահին խորհրդարանում 4 ուժերի համագործակցության պայմաններում փոքրամասնություն է կազմում: Ավելին, ըստ Ռոմիկ Մանուկյանի, բոլորն էլ գիտեն, թե ինչ միջոցներով ու ինչ գումարներ ծախսելով են ՀՀԿ-ական պատգամավորները մեծամասնական ընտրակարգով հայտնվել խորհրդարանում:
Ռոմիկ Մանուկյանի խոսքը` տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ