Վերահաստատում ենք մեր հաղորդումները Մարզահամերգային համալիրի հայտարարված անօրինական էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ, որտեղ որպես պատմամշակութային հուշարձանի, պահպանման տարրական պայմաններն անգամ ամրագրված չեն։
Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» և «վարչատարածքային բաժանման մասին» օրենքների, ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական, տարածքային (մարզային) բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ։ Քանի որ Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ, հետեւաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երևան քաղաքի բաժին եւ համապատասխանաբար վեց վարչական շրջանի բաժանմունք, օրինակ ինչպես ԴԱՀԿ-ի Արարատի մարզային բաժին և Մասիսի տարածաշրջանի բաժանմունք։ ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, չի կարող գոյություն ունենալ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին, հետևաբար նրա կողմից աճուրդի վերաբերյալ որոշումը առ ոչինչ է՝ կայացման պահից։
Առ ոչինչ վարչական ակտն իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է։
Վերոհիշյալ հիմքերով ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ ճանաչելու ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի որոշումը էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Մարզահամերգային համալիրի երբեւիցե վաճառքը բացառապես կլինի սեփականատիրոջ ցանկությամբ և պայմաններով, և այն հատուկ պայմաններով, որոնք ամրագրված են որպես հուշարձան պահպանելու ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։
«Կ. Դեմիրճյանի անվան մարգահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության պատասխանատու՝
Լիլիա ԱԴՈՒՆՑ