Լրահոս
Օրվա լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի պարզաբանումը՝ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հաստատված 2013թ. տարեկան հաշվետվության առիթով

Մայիս 26,2014 18:08

Օրերս Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը հրապարակել է իր խորհրդի 2014թ-ի մարտի 31-ի թիվ 12/1 որոշմամբ հաստատված՝ 2013թ-ի տարեկան հաշվետվության դրույթները, որոնք պարունակում են «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը և ընկերության աշխատակիցներին վերաբերող տեղեկատվություն: Ընկերության կարծիքով տեղեկատվությունը ներկայացված է այնպիսի համատեքստում, որ ընթերցողի մոտ կարող է ստեղծվել սխալ տպավորություն առ այն, թե ընկերությունը կամ ընկերության աշխատակիցները թույլ է տվել որևէ խախտում կամ թերացում: Տեղեկատվությունը տարաբնույթ մեկնաբանություններով վերահրապարակվել է մի շարք ԶԼՄ-ներում:

Հաշվի առնելով այն, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնելիս խստորեն պահպանում է օրենքի պահանջները, այն համատեքստը, որում ներկայացվել է համապատասխան տեղեկատվությունը, վերաբերելի չէ ընկերությանը, ինչի կապակցությամբ ընկերությունը դիմել էր Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ պարզաբանում ստանալու նպատակով: Վերահսկիչ պալատից ստացվել է պարզաբանում առ այն, որ «Վերահսկիչ պալատի կողմից չեն արձանագրվել խախտումներ ընկերություններում, այդ թվում՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում»:

Ուստի, «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը հարկ է համարում իրազեկել հանրությանը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից տրված պարզաբանման վերաբերյալ՝ վերահաստատելով, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության և կամ ընկերության աշխատակիցների կողմից թույլ չեն տրվել որևէ խախտումներ կամ թերացումներ, որոնք կարող են ակամայից վերագրվել իրենց՝ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատված 2013թ-ի տարեկան հաշվետվության համատեքստում:

 

ՎիվաՍել-ՄՏՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031