Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանը չի ցանկանում փակագծերը բացել

Մայիս 26,2014 17:48

Գորիսի ընտրազանգվածի հարգանքը վայելող Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկի լուրը շատերին է անակնկալի բերել, սակայն գորիսեցիներին մինչեւ օրս այդպես էլ ինքնաբացարկի պատճառների մասին հստակ պարզաբանում չի տրվել: Շրջանառվող լուրերի համաձայն` ինքնաբացարկի պատճառը ճնշումներն են եղել:

Փորձեցինք նախկին թեկնածուից` «Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանից, իմանալ, թե այնուամենայնիվ, ո ՞րն է եղել ինքնաբացարկի դիմում ներկայացնելու իրական պատճառը եւ որքանո՞վ են համապատասխանում ճնշումների մասին շրջանառվող լուրերը: «Փակագծերը չենք բացելու: Ստեղծված իրավիճակում սա այն քայլն էր, որից խուսափելն անհնարին էր», -ասաց Տիգրան Կարապետյանը եւ հավելեց, որ այլ մանրամասներ չի կարող ասել:
Ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո նա հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ մասնավորապես նշված է. «Նման որոշում կայացրել եմ բավականին երկար ծանր ու թեթև անելուց հետո: Կարծում եմ, որ ինձ ճանաչողներն ու իմ համախոհները կհասկանան ինձ ու զերծ կմնան տարբեր գնահատականներից ու որակումներից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, յուրաքանչյուրիդ, ով մեր կողքին է, ով սիրում է իր ծննդավայր Գորիսն ու ուզում է այն ծաղկեցնել: Մենք հրաժարվել ենք ընտրապայքարից, բայց չենք հրաժարվել մեր քաղաքը զարգացած, բարեկեցիկ տեսնելու, նաև դարձնելու մտադրությունից: Հուսով եմ, որ միասնականության, բարյացակամության դրսևորումները, ամենաքարքարոտ ճանապարհն անգամ իրար հետ անցնելու պատրաստակամությունը, ինչին մենք ականատես եղանք վերջին օրերին, իսպառ չեն վերանա մեր քաղաքից»:

Երիտասարդ գործարարից հետաքրքրվեցինք, արդյոք պատրաստվո՞ւմ է սատարել ընտրապայքարի մեջ մնացած թեկնածուներից որեւէ մեկին` մասնավորապես անկուսակցական թեկնածու Հրայր Յոլյանին, թե որոշել է որեւէ կերպ մասնակցություն չունենալ գալիք ընտրությանը, զրուցակիցս պատասխանեց, որ հետագա քայլերի մասին կտեղեկացնի մայիսի 28-ին:

Հիշեցնենք, որ թեկնածուների ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնական ժամկետը մայիսի 28-ն է` ժամը 18:00-ն:

Իսկ այս պահին ընտրապայքարում մնացել են ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը եւ անկուսակցական Հրայր Յոլյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ henaran.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե ինքնաբացարկ պիտի տաք, ինչի՞ եք մտել ընտրարշավ: Տունի-տունի եք՞ խաղում: Դուք սրանցից բան հասկանու՞մ եք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031