Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Գորիսի ոստիկանության հետաքննիչ Արման Մանուչարյանն Aravot.am-ին ասաց, որ դեպքի հանգամանքները դեռ չեն պարզվել, որովհետեւ ծեծկռտուքի մասնակիցները դեռ չեն հարցաքննվել:
«Փորձաքննություններ են նշանակվել, իրական հանգամանքները պարզվում են»,- ասաց հետաքննիչը:
Նրա խոսքով, ոստիկանությունն արդեն հայտնաբերել է տուժածներին՝ «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ Գոռ եւ Արթուր Հարությունյաններին:
Հիշեցնենք, որ News.am-ի փոխանցմամբ, ծեծից հետո Էյներ Խաչատրյանը նրանց նստեցրել է մեքենան եւ անհայտ ուղղությամբ տարել:
«Նրանց հետ կապվել ենք, կներկայանան»: Վեճի պատճառը պարզվում է, դեպքի այլ մանրամասներ հետաքննիչը չհայտնեց՝ նախաքննության շահերից ելնելով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ձեռ քաշեք եղբայր սա դատարկաբանութունեն – երիտասարդ մարդիկ են, փոքր ինչ տաքցեր են, իրարու հետ բարձր խոսեցած են, վերջն ալ մարդոց կեր ու խումի տարած են – հաշտվելու դիտավորութիամբ! Բան մը չէմ տեսնիր հոս ազնիւ մարդոցն այպանելու: Բոլորովին անհօգ եղէք հայ օրինականութիան վրայ, առաջին անգամ չէ!