Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հասարակական կազմակերպությունները ակտիվորեն կմասնակցեն հանրային քաղաքականության մշակման գործընթացում». Մ. Հակոբյան

Մայիս 26,2014 17:09

Այսօր Երեւանում մեկնարկեց «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն եւ քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» եռամյա ծրագիրը, որը կազմակերպվել է Օքսֆամ և «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից, եւ Եվրամիության ֆինանսավորմամբ:

Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը Aravot.am-ին պատմեց, որ ծրագիրը նպատակ ունի քաղաքացիական հասարակության եւ կառավարության միջեւ երկխոսության միջոցով նպաստելու հանրային քաղաքականության բարելավմանը. «Ծրագիրը եռամյա է, Եվրամիության կողմից ֆինանսավորումը կազմել է 676,402 եվրո: Ծրագիրը կնպաստի, որպեսզի քաղաքացիական հասարակությունը, եւ հատկապես հասարակական կազմակերպությունները ավելի ակտիվ եւ բովանդակալից մասնակցություն ունենան հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում»:

Oqsfam-2 Oqsfam-1

Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ ծրագիրը ներառում է երեք հիմնական ոլորտներ՝ գյուղատնտեսության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտները: «Ծրագրում ներգրավված են լինելու 40-ից ավելի հասարակական կազմակերպություններ եւ 5 դաշինքներ, այդ թվում «Գյուղատնտեսական դաշինքը», որը նախաձեռնվել է Օքսֆամ կազմակերպության կողմից, քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը, որում ներգրավված են շուրջ 30-ից ավելի հասարակական կազմակերպություններ:
Կլինեն նաեւ «Մանկան առողջության» դաշինք, արեւելյան գործընկերության ազգային պլատֆորմը, հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը»: Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ ծրագրի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել նշված հասարակական կազմակերպությունների կարողությունները. «Այդ թվում հնարավոր կլինի նաեւ բարձրացնել բյուջետային մոնիտորինգը, եւ ներկայացնել դրանք համապատասխան նախարարություններին՝ քաղաքականությունների բարելավման նպատակով»:

Մեկնարկի ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր խոսքում առանձնացրեց այն հանգամանքը, որ այս ծրագրի շրջանակներում ավելի կամրանա կառավարության եւ հասարակական կառույցների միջեւ համագործակցությունը:

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը եւ արդյունավետ երկխոսությունը շատ կարեւոր է: «Գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպելու է միջոցառումներ՝ ուղղված մեր ռազմավարության ներկայացմանը, որում ներգրավված կլինեն մեր ոլորտում գործող բոլոր հասարակական եւ միջազգային կառույցները»:

Միջոցառմանը ներկա էին նաեւ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմա Բաղդասարյանը, որոնք նույնպես նշեցին, որ նախարարությունների եւ հասարակական կառույցների միջեւ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի ոլորտների հետագա զարգացման համար:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031