Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարներին

Մայիս 26,2014 16:51

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ` «նկատողություն»:

Մասնավորապես, «Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի» տնօրեն Գայանե Սաֆարյանի, «Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի> տնօրեն Մայիս Նիկողոսյանի, «Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրենի տեղակալ Հայկ Քուրքչյանի, «Արագածի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Վարդգես Կիրակոսյանի, «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի» տնօրեն Արմեն Խաչատրյանի, «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրեն Արիս Թորոսյանի, «Գյումրու մշակույթի վարժարանի» տնօրեն Սուրեն Հովսեփյանի, «Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Ալբերտ Պետրոսյանի, «Մեղրու պետական քոլեջի» տնօրենի տեղակալ Շուշիկ Բաբայանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը: Նախարարի մեկ այլ հրամանով` «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի» տնօրեն Սամվել Երանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որի համար հիմք են ծառայել ՀՀ Վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկիչ, վերստուգիչ վարչության հայտնաբերած թերությունների ու խախտումների մասին արձանագրությունները: Վերջինս հիմք է հանդիսացել նաև, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նամակ-առաջարկով դիմի ԿԱԻ տնօրենին` պատասխանատու անձանց և «Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդին` տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ:

Հանձնարարվել է նաև «Արմավիրի Տիգրան ՄԵծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի» տնօրենին` հաշվապահի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» :

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031