Մինչ դատավորի խուզարկության սանկցիան, խուզարկություն է կատարել «Ջիմի» անունով շունը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, մականունավորների բնակարանների եւ առանձնատների գողությունների գործով, որը հայտնի է «Բանդայի գործ» անվամբ, զավեշտալի փաստաթուղթ կա:
Հինգերորդ հատորում կա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի խուզարկություն թույլատրելու մասին որոշումը:
«Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի Ամառանոցային 1-ին նրբանցքի 20 տան խուզարկության թույլտվությունը դատարանից մինչ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ՀՊՇ բաժնի քննիչը կստանար, նշյալ տարածքում իր «աշխատանքն» է սկսել Ջիմի անունով շունը:
Կարդացեք նաև
Ովքեր են եղել ընթերականները` շնե՞ր, կատունե՞ր, մարդի՞կ :Չկա որեւէ նման տեղեկատվություն:
Կա ընդամենը մի արձանագրություն. «Օգտագործեցի ծառայական հետախույզ շանը զենք, զինամթերք եւ պայթուցիկների դեպքով»:
Ոստիկանության աշխատակիցը` Ջիմին հայտնաբերել է մեկ հատ «Մակարով» տեսակի ատրճանակ` իր փամփշտակալով, մեկ հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ, իր փամփշտակալով, գազային ատրճանակ, մեկ հատ ավտոմատ AK-740՝ երկու փամփշտակալով: Նրա կողմից այդ ամենը հայտնաբերելուց երկու ամիս հետո, երբ կալանավորել են Արտուշ Հակոբյանին, պարզվել է, որ «գործ տվողը» հետախույզ շունն է եղել .«Մակարովի» վրա Արտուշի «մատնահետքերն» էին:
2011թ. սեպտեմբերի 23 –ին Ջիմին նշյալ հասցեում «աշխատել » է ժամը 10.45-14.50-ը: Հիմա կասեք, լավ, ժամն ինչ կապ ունի: Պարզվում է, որ ունի, քանի որ քննիչը ժամը 11.27-ին դատարանում էր եւ դեռ չէր ստացել թույլտվությունը»
Հնարավոր է, որ հետախույզ շունն ինքնագործունեությամբ է զբաղվել, ինքնագլուխ գնացել է Ամառանոցային ու սկսել խուզարկություն կատարել, տեսնելով Ալիկ Սարգսյանի ղեկավարած ոստիկանների անգործությունը:
Ապացույցների հետազոտման փուլն ավարտվելուց հետո Ջիմիին պետք է դատակոչել դատարան , քանի որ միայն նա կարող է պատասխանել, թե ինչ է եղել խուզարկություն օրը, ինչու դարձավ իրավախախտ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ