Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երիկամները ջնջխված էին, աղիները` վնասված, հյուսվածքները ջարդված» (Տեսանյութ)

Մայիս 26,2014 16:20

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վարդան Ղուկասյանի եղբորորդու `Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք, որ նա ամբաստանվում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր երեխաների կնքահորը` քավոր Հարութին հետապնդելու ու Շիրակացի փողոցում նրան սպանելու փորձ կատարելու, ինչպես նաև այդ նույն հորեղբոր թիկնապահին ` Շեկոյին սպանելու մեջ:
Այսօր դատարանը դարձյալ լսեց դատական բժիշկ Լիպարիտ Ղուկասյանին: Վահե Ղուկասյանի շահերը պաշտպանող Հայկ Ալումյանին հետաքրքրում էր, թե Շեկոն`Արտյոմ Խաչատրյանը, կարո՞ղ էր հրազենային վնասվածք ստանալով` կրակոց արձակել:

Vardanik_dat_2

Դատական բժիշկը, ինչպես և նախորդ դատական նիստի ժամանակ, մեկ անգամ ևս ներկայացրեց, թե ինչից է մահացել Արտյոմ Կարապետյանը: «Ցավային շոկը դարձել է մահվան պատճառ», -ասաց դատական բժիշկը:

Հայկ Ալումյանի այն հարցին` ցավային շոկը կարո՞ղ էր խանգարել նրան կրակոցներ կատարելու, դատական բժիշկը շարունակեց. «Նրա երիկամները ջնջխված էին, աղիները` վնասված, հյուսվածքները ջարդված, որովայնը վնասված էր, արյունահոսում էր: Միանշանակ չեմ կարող պատասխանել՝ կարո՞ղ էր, թե՞ ոչ կրակել այդ վիճակում: Դա կախված է օրգանիզմի առանձնահատկություններից, հոգեկան վիճակից, իհարկե, բացառել չի կարելի, որ կարող էր կրակել, բայց խոսքը կարճ ժամանակահատվածի մասին է: Հնարավոր է՝ ցավային սինդրոմը այնպիսին լիներ, որ թույլ չտար իրեն կրակոցներ արձակել, բայց նա գլխուղեղի վնասվածք չուներ»:
Այնուհետ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ քավոր Հարութի մարմնից հայտնաբերված է եղել ոչ թե գնդակ, այլ գնդակի բեկոր: Եվ միջնորդեց, որ դատարանը հետազոտի իրեղեն ապացույցները` ատրճանակը, պարկուճը, գնդակը:
Նա նաև միջնորդեց իրեղեն ապացույցները հետազոտելիս` միաժամանակ որպես վկաներ դատարան հրավիրել դատաձգաբանական փորձագետ Ա.Ասլանյանին, դատաբժշկական և դատահետքաբանական փորձագետներին:

Հայկ Ալումյանի հաջորդ միջնորդությունը Շավարշ Գյունաշյանին որպես վկա հրավիրելն էր: Հայկ Ալումյանը իր միջնորդությունը պարզաբանեց այսպես. «Մեղադրանքի հիմքում այն պնդումն է, թե իբր Վահե Ղուկասյանը քաղաքում շրջել է տուժողներին հայտնաբերելու ու նրանց սպանելու, սակայն Վահե Ղուկասյանը իր ցուցմունքներում միշտ ժխտել է սա: Նա այդ օրը իր հոր հանձնարարությամբ եղել է Շառլ Ազնավուրի հրապարակում, հեռախոսային զանգերը ևս հաստատեցին, որ նա իրոք եղել է այդ վայրում, հանդիպել է Շավարշ Գյունաշյանին, բայց Վահե Ղուկասյանի ցուցմունքի արժանահավատությունը ապացուցելու նպատակով, ճշմարտությունը բացահայտելու համար միջնորդում եմ դատարան հրավիրել Շավարշ Գյունաշյանին»: Դատախազը առարկեց այս միջնորդությանը:
Հետաքրքիրն այն է, որ դատավոր Աշոտ Մանուկյանը Շավարշ Գյունաշյանի փոխարեն մի քանի անգամ արտաբերեց Շավարշ Քոչարյան անուն-ազգանունը ու այնպիսի առոգանությամբ, որ ներկաներին մի պահ թվաց, թե խոսքը արտգործնախարարի տեղակալի մասին է:

Վահե Ղուկասյանը նեղվեց դատավորի այն հայտարարությունից, թե դատարանը մերժում է «Շավարշ Քոչարյանին» որպես վկա հրավիրելու: «Ես Շավարշին տեսել եմ, մենակ հեռախոսով չեմ խոսել հետը»-նեղված ասաց Վահե Ղուկասյանը: Դատավորը դիտողություն արեց նրան`ասելով. «Հանգիստ նստեք»: «Ես հանգիստ եմ»,-պատասխանեց ամբաստանյալը:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031