ՀՀ արդարադատության նախարարի հրամանով մամուլի քարտուղար է նշանակվել Ծովինար Խաչատրյանը
Ծովինար Զոհրակի Խաչատրյան
/Կենսագրական համառոտ տվյալներ/
Ծնվել է 1981թ-ի դեկտեմբերի 21-ին Երևանում:
Կրթություն
2010թ.- բանասիրական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեման՝ «Հանրային կապեր և ընտրություններ ՀՀ օրինակով(1998-2008թթ.)»
2002-2004 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս
1998-2002թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավր
Աշխատանքային փորձ
2014 թվականի մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է մամուլի քարտուղար
2011-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
2010-2011թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
2010թ-ի մայիսից մինչև 2010թ-ի հոկտեմբեր «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր
2007-2010թթ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու
2005-2007թթ. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի մամուլի քարտուղար
2003-2005թթ. ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի խմբագիր, առաջատար մասնագետ
2000-2002 թթ. Հայաստանի ազգային ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագիր
Այլ տեղեկություններ
Դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում
Կամավորական սկզբունքով մասնակցել է ՀՀ PR ասոցիացիայի կազմակերպած մի շարք ակցիաների և ծրագրերի:
«Հայաստանյան PR ասոցիացիայի» անդամ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին