ԱԺ նախագահի կարգադրությամբ` Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն այսօր նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը։
Իսկ Հրայր Թովմասյանն այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն չտվեց. «Հետեւեք պաշտոնական հաղորդագրությանը՝ կիմանաք»,- «Ա1+»-ին խորհուրդ տվեց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի. www.shamshyan.com