Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման հիմքեր են դրվում

Մայիս 26,2014 15:53

Ստեփանավանի օդանավակայանի շինարարությունը մինչեւ տարեվերջ կավարտվի: Այսօր խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում, 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը`պատասխանելով պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին:

Հիշեցնենք,որ Ստեփանավանի օդանավակայանը գտնվում է ԱԻՆ-ի հաշվեկշռում:

Պատգամավորը հետաքրքրվել էր`ի՞նչ վիճակում է այն եւ ե՞րբ է սկսվելու օդանավակայանի շահագործումը: Նախարարի տեղակալն ասաց, որ օդանավակայանի շինարարության համար անհրաժեշտ գումարը տրված է. «Ովքեր այնտեղ եղել են, գիտեն, օդանավակայան հասկացողությունը չկար: Շենքի շինարարության աշխատանքներն են սկսվել եւ առաջիկա ամիսներին կավարտվեն, ցանկապատման աշխատանքներն ավարտվել են, պալասաները վերանորոգվում են: Մինչեւ տարեվերջ կավարտենք եւ կանցնենք Ղափանի օդանավակայանին, որը մեզ չի տրվել, սպասարկումն ենք իրականացնելու»:

Հայկարամ Մխիթարյանն ասաց, որ այդպիսով Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման հիմք կդրվի:

Նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելիս, նախարարի տեղակալը խոսել էր նաեւ համակարգում առկա թափուր աշխատատեղերի մասին: Թեւան Պողոսյանի հաջորդ հարցը դրան էր վերաբերվում: Արդյոք թափուր աշխատատեղերի պատճառը արտագա՞ղթն է` հարցրեց պատգամավորը: Հայկարամ Մխիթարյանը հաստատեց, որ համակարգում թափուր աշխատատեղեր կան`բայց ստույգ թիվը, թե ո՞ր ծառայությունում որքան, ասաց`չի կարող նշել: Բայց խնդիրը չկապեց արտագաղթի հետ. «Պրոցես է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031